Ֆերդինանդ Կարապետյան

Եվրոպայի չեմպիոնն ազատվեց բանակից

66
(Թարմացված է 12:50 04.04.2019)
ՀՀ կառավարության որոշմամբ հայազգի 27- ամյա ձյուդոիստն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, 2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ կառավարությունն այդ մասին որոշում ընդունեց այսօրվա հերթական նիստում։

ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ Կարապետյանին տարկետում էր տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ նա նախապատրաստվելու է և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայաստանցի մարզիկին բանակից ազատելու մասին որոշման նախագիծ էր ներկայացրել։

Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

66
Ըստ թեմայի
Զինծառայողների հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014թթ. ընթացքում գրանցված դեպքերի համար
Զինծառայողները նույնպես մասնակցել են համապետական շաբաթօրյակին. լուսանկարներ