00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ատոմ Մարգարյան
Նման կերպ փորձ է արվում գյուղացուն շեղել իրական վտանգներից.Մարգարյան
09:48
8 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:57
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բաղրամյան 26»–ը Sputnik–ի անունից միասին է նստեցրել Աննա Հակոբյանին և Մեհրիբան Ալիևային

© Sputnik / Shushanik SargsyanРаспространение фейковых новостей
Распространение фейковых новостей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բաղրամյան 26» տելեգրամ ալիքն այնպես էր ուզում տեսնել Facebook–ի օգտատերերից մեկի խոստացած լուսանկարը, որում Աննա Հակոբյանը և Մեհրիբան Ալիևան իբր միասին թռչում են ԱՄՆ, որ որոշել է ինքնուրույն հորինել «ֆոտոփաստը»։ Բարով վայելեք, ինչպես ասում են, բայց ինչո՞ւ են սեփական ստեղծագործությանը խառնել Sputnik–ին։

Sputnik Արմենիա

Ուրվագծվեց, ուրվագծվեց և ահա հորիզոնում երևաց Sputnik Արմենիայի սեփական «սպուտնիկը»։ Այնտեղ առանց Sputnik Արմենիայի ուղղակի կյանք չունեն։ Եվ հաճելի կլիներ, եթե Sputnik–ի արբանյակը «ծանր հրետանի» լիներ, թե չէ խանութի վաճառող–խորհրդատուի նման կողքովդ քայլում է, նայում, թե ինչի ձեռք տվեցիր, ինչից հոտ քաշեցիր... հետո մեկնաբանում։

Եվ ոչինչ, որ նրանք ուղղակի մեկնաբանեին այն ոգով, ինչպես իրենց ներկայացնում են` իրավունք ունեն։ Մակարդակի մասին չենք դատում, որպեսզի չդատվենք, բայց ահա սպուտնիկն ապահովում է իրեն աշխատանքով Sputnik–ի նյութերի հաշվին։

Ի՞նչ էիք անելու առանց մեզ, գրելու բան չէի՞ք ունենալ. մաղարիչ պետք է անեք։

Sputnik–ը, պատահում է, նույնիսկ կարդում է սպուտնիկի կողմից իր նյութերի մեկնաբանությունը` երբեմն ծիծաղելով, երբեմն զարմանալով, բայց ամենից հաճախ անկողմնակալ։ Բայց հիմա անկողմնակալ չի ստացվի։

Владимир Карапетян - Sputnik Արմենիա
«Բաղրամյան 26»–ի հաղորդագրության որոշ բաներ չեն համապատասխանում իրականությանը. Կարապետյան

Չենք զլանա սպուտնիկին շնորհակալություն հայտնել նրա համար, որ Sputnik–ը չեն խառնել այն ԶԼՄ–ների հետ, որոնք կուլ են տվել բացահայտ ստի խայծը։ Բայց չէին էլ կարող. Sputnik Արմենիան, ինչպես նշվում է սպուտնիկի հրապարկման մեջ, «ստացել է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը»։

Խոսքն այն մասին է, որ  Աննա Հակոբյանն իբր ԱՄՆ–ից Փարիզ է մեկնել Մեհրիբան Ալիևայի հետ, և նրանք նույնիսկ միասին են նստել ինքնաթռիում։ Լուրը տարածել է Facebook-ի օգտատերերից մեկը, որը նույնիսկ խոստացել է ցույց տալ համապատասխան ֆոտոփաստեր։ Ինչ–որ բան պնդելուց առաջ Sputnik–ը մեկնաբանություն է վերցրել Հասմիկ Հարությունյանից` Աննա Հակոբյանի մամուլի քարտուղարից, և բառ առ բառ հրապարակել այն։

В Резиденции Президента РА первая леди страны Рита Саргсян организовала прием детей из столицы и различных регионов Армении  - Sputnik Արմենիա
Անհեթեթություն է. նախագահի լուսանկարիչը հերքեց Ռիտա Սարգսյանին չնկարելու մասին լուրերը

Իսկ Sputnik–ի սպուտնիկը, վշտանալով, որ բաց է թողնում հերթական մեղադրանքով հանդես գալու առիթը և նման լավ շանս է կորցրել, որոշել է ֆոտոկոլաժ պատրաստել (կամ վերահրապարակել Memo տելեգրամ ալիքից), որում պատկերված է, թե ինչպես են Աննա Հակոբյանը և Մեհրիբան Ալիևան իբրև թե միասին ուղևորվել ԱՄՆ։ Դե թխել, թխել եք, բայց ինչո՞ւ էր պետք լուսանկարի վրա դնել Sputnik–ի տարբերանշանը։ Ինչո՞ւ տեղադրել կրկնակի կեղծ լուսանկարի վրա (կեղծ լուր` ներկայացված որպես Sputnik–ի նյութ) Sputnik–ի watermark–ը։

Դնեիք ձեր «Баграмян 26»–ը, թեկուզ քերականական սխալով։ Ձեր իրավունքն է։

© Photo«Баграмян 26» տելեգրամ ալիքի գրառումը
«Բաղրամյան 26»–ը Sputnik–ի անունից միասին է նստեցրել Աննա Հակոբյանին և Մեհրիբան Ալիևային - Sputnik Արմենիա
«Баграмян 26» տելեգրամ ալիքի գրառումը

Բայց Sputnik–ի watermark–ը բացառապես Sputnik–ի գործն է։ Իսկ ուրիշի տարբերանշանը կեղծ նյութում օգտագործելն առնվազն անբարոյականություն է։ Մաքսիմում ցանկության դեպքում կարելի է դիտարկել նման գործողությունների օրինականության հարցը։

Կան որոշակի watermark–ներ, դրանք կարմիր գծեր են, որոնք չի կարելի հատել՝ ղեկավարվելով նույն տարրական բարոյականությամբ։ Բացի այդ, խանութում վաճառող–խորհրդատուն սովորաբար քայլում է` մի քայլ հեռու մնալով հաճախորդից։

Շնորհակալություն, որ նման գովելի մշտականությամբ և ուշադրությամբ հետևում եք մեր հրապարակումներին։

Լրահոս
0