Գազալցակայան

Մեքենաների գազը զգալի թանկացել է. «Ժողովուրդ»

345
Թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը զայրացրել է վարորդներին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում նոր բունտ է հասունանում գազալցակայաններում վաճառվող գազի պատճառով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Պատճառն այն է, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասն անցել է բնական գազի` կիլոգրամով վաճառքի, ինչի հետևանքով ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը զգալի թանկացել է»,– նշում է թերթը։

Ըստ պարբերականի` վարորդներն արդեն երեք օր է` բողոքում են գազի գնի բարձրացումից։

Մասնագետների խոսքով` գազի 1 խմ–ն միջինը մոտավորապես 700 գրամ է։ Բնականաբար, 1 խմ–ն ու 1 կգ–ն տարբեր արժեքներ են ունենալու։ Ստացվում է, որ 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ կարժենա, քան այսօր վաճառվող 1 խմ–ն։ Վարորդներ կան, որոնք մեքենան գազով լիցքավորելու համար վճարում էին 3500 դրամ, հիմա դրա համար վճարում են 4000 դրամ։

«Չի բացառվում, որ առաջիկայում մի շարք վարորդներ բողոքի մեծ ալիք բարձրացնեն, քանի որ վստահ են` միևնույն է, գազալցակայաններում իրենց խաբում են հաշվարկների մեջ»,– նշված է հոդվածում։

Թերթը հիշեցնում է, որ կառավարությունը վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ հեղուկ գազը վաճառվելու է կգ-ով,

Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին։

345
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն առաջարկում է սահմանափակել վարորդների համար նախատեսված տուգանքները
Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն. պատգամավոր
«Մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու ըտենց դուրս գանք». Փաշինյանը` վարորդների և ՃՈ մասին