Երևան

Ձյուն, անձրև և ամպրոպ. եղանակն աստիճանաբար կտաքանա

132
(Թարմացված է 21:58 02.04.2019)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին տեղումներից չենք խուսափի։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա, հետո նորից կնվազի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 6-ին նույնքան կնվազի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում ապրիլի 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է` ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի 10 աստիճան տաքության, գիշերը կտատանվի 3-5 աստիճանի սահմանում։

132
թեմա:
Եղանակը Հայաստանում (412)
Ըստ թեմայի
Ինչպիսի եղանակ կլինի ապրիլին