Բողոքի ակցիա

Երաժշտությունը լեզու չի ճանաչում. Օպերայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում

106
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները պատրաստվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հանձնել։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի դիմաց և ուզում են նամակ հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

  • Բողոքի ակցիա
    Բողոքի ակցիա
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Բողոքի ակցիա
    Բողոքի ակցիա
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 2
© Sputnik / Aram Nersesyan ,
Բողոքի ակցիա

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվն ու Օրբելյանը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Փաշինյանին փոխանցվելիք նամակում թատրոնի աշխատակիցները բողոքում են Ղարիբյանի որոշումից ու պահանջում են աշխատանքից ազատել նրան։

«Մենք անձի դեմ չենք բողոքում, մեր թատրոնի զարգացման մասին ենք մտածում, որը վերջին 1.5 տարվա ընթացքում զարգանում էր։ Իսկ ինչ վերաբերում է մշակույթի նախարարության պարզաբանմանը, թե Օրբելյանը հայերեն չգիտի, ինչն օրենքի խախտում է, ապա պետք է ասեմ` ամոթ է, էլի, երաժշտությունը լեզու չի ճանաչում»,–լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի աշխատակիցներից մեկը։

Կառավարությունից տեղեկացրին, որ թատրոնի 7 աշխատակից կարող են մտնել կառավարություն ու զրուցել Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ ըստ մշակույթի նախարարության պարզաբանման` Օրբելյանը նախ հայերեն չգիտի, իսկ Լեզվի մասին օրենքում ասվում է, որ բոլոր պետական կազմակերպությունների ղեկավարները պետք է պարտադիր տիրապետեն գրական հայերենին: Բացի այդ, Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակվելու հրամանը եղել է ավելի շուտ, քան այդ պաշտոնում նշանակելու համար կառավարության որոշման փոփոխությունը ուժի մեջ է մտել:

Հայաստանի` տասից ավելի թատրոնների գեղարվեստական ղեկավարներ և տնօրեններ միավորվել ու պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։

106
Ըստ թեմայի
Կոնստանտին Օրբելյանին ազատել են աշխատանքից
Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Ղարիբյանին
Օրբելյանը ընկերոջ համար Չինաստանի տոմս էր գնել. ֆրանսիացու ինքնատիպ շնորհակալությունը
Ցավում եմ, որ Օրբելյանի հետ չգտնվեց գրագետ շփման ձև. Սարգսյանը հերքում է մեղադրանքները
Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել