Երևան–Գյումրի ճանապարհ

Փակ ճանապարհներ, ձյուն, մերկասառույց. գարունը մոռացե՞լ է իր դերը

59
ՀՀ տարածքում մի շարք ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ապրիլի 1-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները (միայն կցորդիչով բեռնատարների համար) փակ են:

«Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր, Կապան-Գորիս ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մառախուղ է:

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

59
թեգերը:
Հայաստան