Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանի քայլը հաջողվեց, քանի որ Գյումրիից սկսեց. գյումրեցիք գիտեն` «մեղավորն» իրենք են

327
(Թարմացված է 17:26 31.03.2019)
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քայլարշավը տևեց 14 օր և ավարտվեց Երևանում՝ Ազատության հրապարակում` պայքարի նոր փուլի սկիզբը դնելով:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Փաշինյանի քայլը հաջողվեց, քանի որ Գյումրիից էր մեկնարկել: Այսպես են կարծում, գյումրեցիք, որոնք հիշում են, որ մեկ տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավն ու բողոքի ակցիան ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։  2018թ.–ի մարտի 31–ին Գյումրիի «Վարդանանց» հրապարակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք»  դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը: Այդ  ժամանակ «Իմ քայլին» դեռ քչերն էին միացել ու քչերն էին հավատում էին, որ նախաձեռնությունն այդպիսի ընթացք կունենա:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քայլարշավը տևեց 14 օր և ավարտվեց  Երևանում՝ Ազատության հրապարակում` պայքարի նոր փուլի սկիզբը դնելով:

Փաշինյանի քայլը հաջողվեց, իսկ այդ հաջողության գաղտնիքը Գյումրին էր՝ վստահեցնում են գյումրեցիները: «Փաշինյանի քայլը հաջողվեց, քանի որ Գյումրիից մեկնարկեց: Նա խելացի  էր, գիտեր՝ ընտանիքում խոսքը տղամարդունն է, այսինքն` հորը՝  հայրաքաղաքինը»,-Sputnik Արմենիայի հետ  զրույցում նշեցին «Վարդանանց» հրապարակում այսօր հավաքված պապիկները հիշելով՝  «Այդ  օրն էլ էր ցուրտ, ճիշտ է՝ ոչ այնպես, ինչպես այսօր: Ինքն էր`պայուսակը ուսին ու մի քանի հոգի և մի երկու լրագրող: Ո՞վ կպատկերացներ, որ հետագան այսպես կլինի, ժողովուրդը կմիանա ու գործը հաջողությամբ կպսակվի»,–ասաց գյումրեցի պապիկներից մեկը:

Գյումրեցիները հուսով են` Փաշինյանը առաջիկայում Գյումրի կգա ՝ ծանոթանալու քաղաքում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին։ Նրանք սպասում են վարչապետին, շատ բան կա ասելու, քանի որ լավ կյանքի սպասելիքներն այսօր ավելի շատն են:

Հիշեցնենք, որ հետագայում «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած պայքարի մեկնարկի մասին այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել էր նաև քայլարշավի նախաձեռնողը` արդեն ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը։

 

327
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Գյումրի
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (719)
Ըստ թեմայի
Հայաստանի քաղաքացիները ժպտում են. թուրքական ԶԼՄ–ները` «թավշյա հեղափոխության» մասին
Ո՞ւր է թավշյա հեղափոխության մասին ֆիլմը. Ռազբեժկինան քննադատում է հայերին
Թավշյա հեղափոխության «գունավոր» բնույթը չի հաստատվել. ռուս փորձագետ