Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը «զրկվել է» ատամներից. դերասանուհին զվարճալի տեսանյութ է հրապարակել

1378
(Թարմացված է 16:00 30.03.2019)
Հայտնի դերասանուհին դրական լիցքեր է հաղորդել Instagram-ի իր բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հանրահայտ հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բջջային հավելվածի միջոցով «զրկվել է ատամներից»։ Նա զվարճալի տեսանյութը հրապարակել է Instagram–ում։

«Եվ ուրեմն #կրկինձեզհետէ ռուբրիկան` օրիորդ Քրմուհու կատարմամբ։ Ինչպես էին ճիշտ քսում «ռումյանան» հին ժամանակներում ...»,– տեսանյութին կից գրել է նա։

Հավելվածն այնպես է կերպարանափոխել դերասանուհուն, որ առաջին հայացքից դժվարությամբ ես հավատում, որ խոշոր աչքերով ու անատամ աղջիկը Նազենի Հովհաննիսյանն է։

«Ես որ հայտնի էի, ռումայնան այն ժամանակ այս սենց էին քսում, ա՜յ սենց»,– տեսանյութում ասում է երկու ատամով դերասանուհին։

Տեսանյութին հաջորդել են բաժանորդների հաճոյախոսությունները։

«Սպանե՜ց», «մեր ամենասիրված, հայտնի, պոզիտիվ գեղեցկուհի», «ուրախ, շատ դրական, անչափ գեղեցիկ, անկրկնելի խելացի ու գրավիչ»,– գրել են նրանք։

Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, փիլիսոփայական գրառումներ անում և տարբեր պատմություններ պատմում։

Լինելով հայկական շոու բիզնեսի թիվ 1 դեմքերից մեկը` Նազենին, նվաճելով հայալեզու համացանցը, հայտնի է դարձել նաև արտասահմանում։ Նա ավելի քան 350 հազար բաժանորդ ունի։

1378
թեգերը:
Նազենի Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է գրում Նազենի Հովհաննիսյանն իր օրագրում. նա մի հատված է հրապարակել
Նազենի Հովհաննիսյանը «բենթլի է առել». զվարճալի տեսանյութ
Ինչ ես զգում հարազատ մարդուն գգվելիս. Նազենի Հովհաննիսյանն անկեղծացել է
Ավետ Բարսեղյան, ականջդ կանչի. Նազենի Հովհաննիսյանը կարոտի ֆլեշմոբ է հայտարարել
Նազենի Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վազել. «Թե չէ ժամանակի հետևից քայլքով չես հասցնի»