Երևան–Արմավիր երթուղու վարորդների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ

Մի Փաշինյան` մի պետություն. ընկերությունն իր «բանկրոտի» համար մեղադրում է նախարարությանը

75
(Թարմացված է 10:23 30.03.2019)
Արդեն մի քանի օր է` Երևան–Արմավիր–Երևան երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը գործադուլ է անում։ Տնօրենը պահանջում է պատժել իրենց «բանկրոտի մեջ գցած» ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը մեղադրում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը իր ընկերության սնանկացման հարցում օժանդակելու համար։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով` ավելի քան մեկ տարի ` ընկերությունը եկամուտ չի ստանում Երևան–Արմավիր–Երևան երթուղով անօրինական ուղևորափոխադրումներ իրականացնող մրցակիցների պատճառով։ Բանն այն է, որ միայն «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունն ունի ուղևորափոխադրումներ իրականացնելու արտոնագիր, բայց չգրանցված ընկերությունները միկրոավտոբուսներով և մինիվեններով ուղևորափոխադրումներ են իրականացնում` երբեմն նույնիսկ արհեստականորեն ցածր ուղեվարձեր առաջարկելով։

Директор компании «Галактика транс сервис» Шушаник Хачатрян и адвокат Гурген Григорян на пресс-конференции (26 марта 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Շուշանիկ Խաչատրյան

Խաչատրյանը կարծում է, որ նախարարությունն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում և չի պատժում իրավախախտներին, աչք է փակում ամենաթողության վրա և միայն ստուգումների մասին հայտարարում, սակայն իրականում ոչ մի ստուգում էլ չի անում։

«Մենք վարորդների հետ մոնիտորինգ ենք անցկացրել և որևէ տեսչական ստուգումներ չենք նկատել։ Նույնիսկ եթե դրանք իրականացվում են, ապա ի վիճակի չեն լուծելու խնդիրը, պետք է գործել օրենքի ողջ խստությամբ։ Աբսուրդ վիճակ է. մենք պահանջում ենք օրենքի իրականացում, թեև շուրջբոլորը խոսում են դրա գերակայության մասին», – նշեց ընկերության ղեկավարը։

Նրա խոսքով` մի քանի օր առաջ ընկերությունը գործադուլ էր հայտարարել, մոտ 30 մարդ գործազուրկ են մնացել, առանց օրվա գումարի, բայց իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում և բավարարվում է աշխատանքի անցնելու կոչերով։ Խաչատրյանը նշեց, որ նման իրավիճակ է եղել նաև 2018 թվականի հուլիսին, ընկերությունը համաձայնել է շարունակել գործունեությունը և նախարարությանը դատի չտալ, բայց իրավախախտներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել։

«Համոզված եմ, որ իրավիճակի մասին չեն զեկուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թեև նա էլ չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Մի վարչապետ` մի հանրապետություն։ Իսկ նրա թիմը գործից գլուխ չի հանում և չի լուծում եղած խնդիրները», – ասաց Խաչատրյանը։

Այս երթուղուց օգտվող ուղևորներն արդեն բողոքի ձայն են բարձրացրել սոցցանցերում։ Բացի այն, որ բոլոր միկրոավտոբուսները գերծանրաբեռնված են, և դժվար է Արմավիր ու հակառակ ուղղությամբ տեղաշարժվել, տաքսու վարորդներն էլ օգտվում են իրավիճակից և բարձրացնում գները` մեկ մարդուց վերցնելով 1000 դրամ` սովորական 500–ի փոխարեն։

Նախարարությունը շատ հանգիստ է վերաբերվում Խաչատրյանի քննադատությանը, ասում են, որ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ընկերությունը շարունակի իրականացնել իր գործունեությունը։ Նշում են նաև, որ իրականում ամեն օր են ստուգումներ անցկացվում ավտոկայանում, և որ խնդիրների շուրջ 80%–ն արդեն լուծված է։ Միևնույն ժամանակ կոչ են անում ընկերությանը վերսկսել գործունեությունը` հաճախորդներին չկորցնելու համար։

75
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Այսքան երկար սպասել հնարավոր չէ. Մարությանն ասաց` ինչպես կլուծվի տրանսպորտի հարցը
Մինչև մայիսի 1-ը. նախարարը ֆիքսեց աջ ղեկով մեքենաներ ներմուծելու վերջնաժամկետը
Փաշինյանն առաջարկում է սահմանափակել վարորդների համար նախատեսված տուգանքները
Հայկ Մարությանն օգտվում է հասարակական տրանսպորտից. տեսանյութ