Հայաստան

Հայաստանում բուքը կշարունակվի, ե՞րբ կթուլանա ցիկլոնի ուժը. եղանակի տեսություն

881
(Թարմացված է 21:19 29.03.2019)
Հայաստանի մի շարք մարզերում, ինչպես նաև Երևանում ձյուն կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանում այսօր` մարտի 30-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում մարտի 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 5-7 աստիճան տաքության սահմանում, գիշերային ժամերին կգրանցվի -1–ից +1 աստիճան։

881