00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում

© Sputnik / Asatur YesayantsСветлана Бабаева и Михаил Конрад на учебном проекте SputnikPro (27 марта 2019). Еревaн
Светлана Бабаева и Михаил Конрад на учебном проекте SputnikPro (27 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեդիա փորձագետները SputnikPro կրթական ծրագրի մոդուլի շրջանակում պատմեցին, թե ինչպես որակյալ ԶԼՄ–ները պայքարեն կեղծ նորությունների դեմ, գոյատևեն խելահեղ աշխարհում և «ձեռնասուն» դարձնեն սոցիալական ցանցերը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ժամանակից ԶԼՄ–ները, որոնք ստեղծում են յուրահատուկ, լուրջ և հավաստի բովանդակություն, պետք է հարմարվեն խաղի նոր կանոններին` ժամանակին համընթաց քայլելու համար։ Այդ կանոնները հիմա ստեղծում են ոչ թե ԶԼՄ–ները, այլ սոցիալական ցանցերը, որոնք մտնում են այսպես կոչված էկոհամակարգի մեջ, ինչպես նաև ընթերցողները, որոնք իրենք էլ շփոթվում են լրահոսի մեջ։ Այդպես կարծում են ռուսաստանցի մեդիա փորձագետները, որոնք այս օրերին Երևանում են` SputnikPro կրթական ծրագրի հերթական մոդուլին մասնակցելու համար։

Նախագծի շրջանակում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի խորհրդական Սվետլանա Բաբաևան և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի համացանցում և նոր մեդիաների ոլորտում նախագծերի ղեկավար Միխայիլ Կոնրադը վարպետության դաս անցկացրին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, որի ընթացքում «գոյատևելու» վերաբերյալ գործնական խորհուրդներ տվեցին ԶԼՄ–ներին։

© Sputnik / Asatur YesayantsՍվետլանա Բաբաևան, Միխայիլ Կոնրադը և Դմիտրի Պիսարենկոն Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում
Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում - Sputnik Արմենիա
Սվետլանա Բաբաևան, Միխայիլ Կոնրադը և Դմիտրի Պիսարենկոն Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում

Սվետլանա Բաբաևան ժամանակակից ԶԼՄ–ների խնդիրն այն է համարում, որ աշխարհը սրընթաց կերպով արագանում է և բաժանվում հատվածների։ Մեդիան ստիպված է լինում հարմարվել նոր տեմպին, փոխելով տեղեկատվություն մատուցելու ձևը և ժանրերը, որպեսզի կարողանան սպառողին գոհացնել և սոցիալական ցանցերի հետ մրցակցել։

Մյուս խնդիրը կեղծ նորություններն են, որոնք ողողում են համացանցը սոցիալական ցանցերի և ագրեգատորների միջոցով։

Մասնագետը նշում է, որ նույնիսկ լուրջ պարբերականները պետք է հարմարվեն նոր պայմաններին, ուստի նախկինում նման պարբերականների համար անընդունելի հրապարակումներն այսօր անպայման պետք է հայտնվեն դրան էջերին։ Խոսքը «թեթև» նյութերի մասին է` նվիրված, օրինակ, աստղերի կյանքին։ Դա այսօր բացարձակ անհրաժեշտություն է, այլապես կայքն ուղղակի կկորցնի ընթերցողին։

© Sputnik / Asatur YesayantsՍվետլանա Բաբաևա. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ խորհրդական
Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում - Sputnik Արմենիա
Սվետլանա Բաբաևա. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ խորհրդական

Միխայիլ Կոնրադը կարծում է, որ լայն լսարան կարելի է գրավել մուլտիմեդիայի միջոցով։

«Ժամանակակից ԶԼՄ–ները պետք է օգտագործեն բոլոր հարթակները, որպեսզի հասնեն իրենց լսարանին, իսկ խմբագիրը պետք է գլուխ հանի մեդիայի ամբողջ համակարգից, որը ներառում է տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ, տեքստեր և ինֆոգրաֆիկա», – ասաց Կոնրադը։

Մեծ լսարան են գրավում նաև ուղիղ հեռարձակումները դեպքի վայրից։ Միաժամանակ կարելի է օգտագործել նվազագույն տեխնիկա` հեռախոս և համացանց։

Վարպետության դասի մասնակցիները նշեցին նման միջոցառումներ անցկացնելու կարևորությունը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) մամուլի պատասխանատու Ժասմին Վիլյանը դրանց արդիական է համարում, հատկապես այն համատեքստում, որ աշխարհն այսօր ապրում է վիրտուալ կյանքով։

© Sputnik / Asatur Yesayants«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի համացանցում և նոր մեդիաների ոլորտում նախագծերի ղեկավար Միխայիլ Կոնրադը
Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում - Sputnik Արմենիա
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի համացանցում և նոր մեդիաների ոլորտում նախագծերի ղեկավար Միխայիլ Կոնրադը

«Այն ամենը, ինչ այսօր ասվեց, հետաքրքիր է, պրոֆեսիոնալ կազմակերպված։ Պրոֆեսիոնալների փոխգործակցությունը միշտ լավ արդյունք է տալիս», – ասաց Վիլյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Հրապարակ» թերթի խմբագիր Զառա Մարգարյանը համամիտ է գործընկերոջ հետ։ Նա կարծում է, որ ժամանակակից ԶԼՄ–ները պետք է այնպիսի հարթակներ ընդգրկեն, ինչպիսիք են  Facebook–ը, YouTube–ը, արձագանքեն իրենց ընթերցողի պահանջներին, միաժամանակ լավ կողմնորոշվեն լրահոսում` արագ որոշելով դա ֆեյք է, թե իրական դեպք։

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ընդգծեց SputnikPro կրթական ծրագրի կարևորությունը։

© Sputnik / Asatur YesayantsSputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն
Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն

«SputnikPro–ն շնորհանդեսների և վարպետության դասընթացների շարք է լավագույն ռուսական մեդիամենեջերների և առաջատար մասնագետների կողմից, որոնք մեդիատարածությունում ահռելի փորձ ունեն», – ասաց Պիսարենկոն։

Руководитель онлайн и новых медиа проектов Россия сегодня Михаил Конрад на учебном проекте SputnikPro (27 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Միայն այդպես ԶԼՄ–ները կարող են լսարան գրավել. ռուս փորձագետը` նոր մեդիամիտումների մասին

Նա նշեց, որ նման միջոցառումները, որոնցում քննարկվում են նաև կեղծ նորությունների դեմ պայքարի մեթոդները, բավական արդի են Հայաստանի ժամանակակից ԶԼՄ–ների համար, քանի որ դրանք ավելի շատ են հեռանում լսարանի շփվելու ավանդական ձևերից` օգտագործելով ինտերնետային տեխնոլոգիաները։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Լրահոս
0