Արարատ Միրզոյանը

Արարատ Միրզոյանը կնոջ և երեխաների հետ մասնակցեց շաբաթօրյակին

103
(Թարմացված է 16:19 23.03.2019)
Համապետական շաբաթօրյակին մասնակցեցին նաև պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորները, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մասնակցել են մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

 Председатель Национального Собрания Армении Арарат Мирзоян на субботнике
Համապետական շաբաթօրյակին մասնակցեցին նաև պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը

ԱԺ ներկայացուցիչները մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ և ծառատունկ են իրականացրել մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում:

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը նախաձեռնությանը մասնակցել է ընտանիքով՝ կնոջ և երեխաների հետ: ԱԺ նախագահի խոսքով՝ իր համար օրն առավել քան տոնական է եղել ու սպասված:

«Հանրային տարածքը ևս պետք է դիտարկել որպես տուն և վերաբերվել նույնքան խնամքով ու հոգատարությամբ»,-ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը:

Միջոցառմանը մասնակցած պատգամավորները հույս են հայտնել, որ նմանօրինակ շաբաթօրյակները կլինեն հաճախակի՝ արմատավորելով նոր մշակույթ՝ հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ՝ ԱԺ ներկայացուցիչներն Օղակաձև զբոսայգում օրվա ընթացքում տնկել են հացենիների, բարդիների և դեկորատիվ այլ տեսակների շուրջ 60 շիվ:

1 / 3
Համապետական շաբաթօրյակին մասնակցեցին նաև պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը
103
Ըստ թեմայի
Բոլորս դեպի կարգին շաբաթօրյակ, ընկերներ. համ էլ տնեցիների հետ կշփվեք
«Սանիթեքը» պետք է հասկանա` կա՛մ պետք է լավ աշխատի, կա՛մ դուրս մղվի դաշտից. Փաշինյան
Փաշինյանը ոտքի վրա պլանները փոխեց. Աննա Հակոբյան
Հետ եմ կանչել տղաներին ու խնդրել, որ աղբը նետեն աղբամանը. Հայկ Մարության
Արմեն Սարգսյանը տիկնոջ և թոռների հետ է մասնակցել շաբաթօրյակին. լուսանկարներ