Նատալյա Եփրիկյան

Comedy Woman–ի գաղափարներ ոգեշնչող Նատալյա Եփրիկյանը «18+» լուսանկար է հրապարակել

250
(Թարմացված է 21:17 22.03.2019)
Comedy Woman–ի մասնակից և հեռուստանախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը ուրախացրել է երկրպագուներին` սոցցանցում լուսանկար հրապարակելով։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Comedy Woman–ի աստղ և գաղափարներ ոգեշնչող Նատալյա Եփրիկյանը Instagram–ում լուսանկար է հրապարակել, որում նա հայկական տառերով հագուստ է կրում։ Զգեստը հեղինակել է հայտնի դիզայներ Ալեքսանդր Հարությունովը։

Լուսանկարում Եփրիկյանի հետևում տեղավորվել է հայտնի շոուի մեկ այլ մասնակից` Եկատերինա Վարնավան։ Ի դեպ, նա նույնպես ընկերուհու հետ լուսանկար է հրապարակել, թեև ոչ այդաստիճան էքսցենտրիկ, որքան Նատալյայինը։ Վարնավայի հրապարակած լուսանկարում նրանք պարզապես գրկախառնված են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Еприкян Наталья (@eprikol)

«Վերջապես։ 18+», – լուսանկարին կից գրել է Եփրիկյանը։

Գրառումը ավելի քան 11 հազար «լայք» է ստացել։

«Շնորհակալություն հայկական այբուբենի համար, արժանավայել է», – գրել է petrosyan_karina–ն։

«Կարծես թե, ձեզ հանկարծակիի են բերել», – գրել է katyalikhovidova-ն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от КАТЯ ВАРНАВА (@kativarnava)

Նատալիա Եփրիկյանը երգիծական ժանրի դերասանուհի և հեռուստապրոդյուսեր է: Ծնվել է վրացահայ ընտանիքում: Խաղացել է ՈՒՀԱ-ի «Մեգապոլիս» թիմում։

Նշենք, որ Հարությունովը ևս վրացահայ է։ Նրա հաճախորդներից են Քսենիա Սոբչակը, Քեթի Թոփուրիան և Մարգարիտա Լիևան։

250
Ըստ թեմայի
Comedy Woman–ի և հայ արտիստի «լուսավոր ապագան». Նատալյա Անդրեևնան Երևա՞ն է ժամանել
«Comedy Woman–ի ոչխարներն այսպես են կատակում».Միխալկովը վիրավորել է Եփրիկյանի «աղջիկներին»
«Սվետիկ ջանը» արտասվելու չափ ծիծաղեցրեց «Comedy Բաթլի» ժյուրիին․ տեսանյութ