Ծիրանենի

Ծիրանենին մի քանի օրից կծաղկի Արարատյան դաշտում. Գագիկ Սուրենյան

230
(Թարմացված է 17:45 22.03.2019)
Գագիկ Սուրենյանը գրել է ծիրանենու զանգվածային ծաղկման մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հաջորդ շաբաթվա ընթացքում Արարատյան դաշտում ծիրանենին կծաղկի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում»,– նշել է նա։

Ըստ Սուրենյանի` ժամանակահատվածը կանխատեսվել է` հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմաններն ու մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները:

230
թեգերը:
Գագիկ Սուրենյան, Հայաստան