Ավտոմեքենա

Լարսը փակ է բեռնատարների համար, որոշ ճանապարհներ մերկասառույցով են պատված

20
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ և Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

20
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է 48–ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած տղամարդու ինքնությունը. նա ձերբակալված է
Բագրատաշեն անցակետի մոտ այրվել է մոտ 15 տոննա զուգագուլպա տեղափոխող բեռնատարը
Վրաերթ Երևանի կենտրոնում. տուժողը 18–ամյա երիտասարդ է
Երկու ավտովթար Արարատում. կան վիրավորներ. պատճառը վատ վերանորոգված ճանապարհն է