Քեյթ Միդլթոն

Թարս էր հագել. նորաձևությանը հետևողները Քեյթ Միդլթոնին թափթփվածության մեջ են մեղադրել

328
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը բարձրաշխարհիկ հասարակության առաջ ներկայացել է 1.3 հազար դոլար արժողությամբ Gucci–ի բաց մանուշակագույն բլուզով, սակայն թարս հագած։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Արքայազն Ուիլյամի կինը` 37-ամյա Քեյթ Միդլթոնը,  (Kate Middleton) հագուկապի մեջ սխալմունք է թույլ տվել, գրում է  Cosmo.ru–ն։

Օրեր առաջ նա այցելել էր Լոնդոնի Հենրի Ֆոսեթի անվան մանկական կենտրոն։ Քեմբրիջի դքսուհին ոչ միայն խախտել էր թագավորական արարողակարգը`տաբատ հագնելով, այլև փոքրիկ սխալ էր թույլ տվել։

Кейт Миддлтон
© AFP 2018 / ARTHUR EDWARDS
Кейт Миддлтон

Միջոցառմանը Քեյթը ներկայացել էր Jigsaw ազատ սև տաբատով և Gucci–ից մանուշակագույն բլուզով, որի առջևի մասում, կրծքի վրա մեծ ժապավենակապ էր արել։ Նրա մուտքը շատ ոճային էր, սակայն նորաձևությանը խիստ հետևողները նկատել էին անսպասելի առանձնահատկությունը։ Քեյթը բլուզը թարս էր հագել։

Gucci–ի այդ բլուզի նկարագրության մեջ գրված է, որ այդ մոդելը լրացրել են մեջքի վրա կարված կոճակներով, այն դեպքում, երբ Քեյթի կոճակներն առջևում էին հայտնվել։ Թեև որոշ պճնասերները կարծում են, որ արքայազն Ուիլյամսի կինը պարզապես չի նկատել իր զգեստի այդ առանձնահատկությունը։

Մյուսները համոզված են, որ Քեմբրիջի դքսուհին իր ներկայանալու ձևով որոշել էր ոչ միայն թագավորական արարողակարգը, այլև նորաձևության կանոնները խախտել։ Կարծես թե, Քեյթը դիտավորյալ էր Gucci–ից այդ բլուզը թարս հագել։

Քեյթ Միդլթոնը համարվում է շատ ոճային կին։ Նրան շատերն են փորձում նմանվել ամբողջ աշխարհում, իսկ զգեստապահարանի նրա բազմազանությանը կարելի է միայն նախանձել։ Այսպես, օրինակ, վերջերս Քեյթը Ազգային պատկերասրահում բարեգործական երեկույթներից մեկի ժամանակ նոր զգեստով չէր ներկայացել, այլ հագել էր այն զգեստը, որը կրել է դեռևս 2017 թվականին BAFTAS–ին։ Այն Alexander McQueen–ից ուռուցիկ շրջազգեստով, սպիտակ ծաղիկներով ասեղնագործած սև զգեստ է։ Սակայն ի տարբերություն այդ զգեստի` երկու տարի առաջ թողարկած բաց ուսերով  տարբերակի, այս անգամ այն թևքեր ուներ։

328
թեգերը:
Աշխարհ
Ըստ թեմայի
Արքայական հագուստ` Եղիսաբեթ II-ի սիրած ցեղատեսակի շների համար
Արքայական արյո՞ւն է հոսում ձեր երակներում. Աղձքի գտածոները ցնցել են հնագետներին
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը ցույց են տվել նորածին որդուն