Հասմիկ Մկրտչյան

Գործընկերները սգում են լրագրող Հասմիկ Մկրտչյանի մահը

202
Ընկերներն ու գործընկերները բազմաթիվ ցավակցական մեկնաբանություններ են գրում Հասմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Կյանքից հեռացել է Հայաստանում Reuters–ի թղթակից Հասմիկ Մկրտչյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասմիկ Մկրտչյանի ընկերուհին` Աննա Մկրտչյանը։

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ մահացել է մեր սիրելի գործընկեր` Հայաստանում Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը», – գրել է նա և տեղեկացրել, որ Հասմիկ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 17–ին Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Ընկերներն ու գործընկերները բազմաթիվ ցավակցական մեկնաբանություններ են գրում Հասմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում։

202
թեգերը:
մահ, Հայաստան