Անձրև

Ինչպիսի՞ եղանակ կլինի հանգստյան օրերին

83
(Թարմացված է 21:23 15.03.2019)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի, բայց մի քանի օր շարունակ տեղումներ կգրանցվեն։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Առաջիկա օրերի տեղումներն անխուսափելի կլինեն։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` մարտի 16-18-ն առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն։

Մարտի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մարտի 16-18-ը սպասվում է կարճատև անձրև: Մարտի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 14-16, գիշերային ժամերին` 5-7 աստիճանի սահմանում։

83
թեգերը:
եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (386)