00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու հարցը կրկին հետաձգվեց

© Sputnik / Armenuhi MkhoyanСудебное заседание по вопросу перевода военнослужащего российской военной базы в УИУ (15 марта 2019). Гюмри
Судебное заседание по вопросу перевода военнослужащего российской военной базы в УИУ (15 марта 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուժողի իրավահաջորդները միտում են տեսնում, իսկ դատախազը՝ ժամանակ խնդրում:

ԵՐԵՎԱՆ, 15 Մարտ — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդները շարունակում են պնդել տիկնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռուսական ռազմակայանից ՔԿՀ տեղափոխելու հարցը։

Здание суда общей юрисдикции Ширакской области - Sputnik Արմենիա
Ռուս զինծառայողին ռազմակայանից ՀՀ ՔԿՀ տեղափոխելու բողոքի քննությունը մեկ ամսով հետաձգվեց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 15-ի դատական նիստով կրկին հետաձգեց Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննումը: Վերջիններս  պնդում են կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռուսական ռազմակայանից ՔԿՀ տեղափոխելու հարցը։ Այս անգամ պատճառը դատախազի փոփոխությունն է. նորը չէր հասցրել ծանոթանալ գործի մանրամասներին: Նիստը նախագաhում էր դատավոր Վահե Միսակյանը: Դատախազը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը բավարարեց նրա խնդրանքը՝ դատը հետաձգելով մարտի 19-ին։

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը նշեց, որ  դատի հետաձգումը  պարզապես  գործընթացի ձգձգման նպատակի դրսևորում է: «Կարծում եմ, որ այս գործի  քննությունը դատախազության կողմից արհեստականորեն ձգձգելու միտում ուներ: Այս դատական նիստին ներկայանալ և ներկայացնել  պատճառաբանություն, որ դատախազն արձակուրդի մեջ էր և չէր հասցրել ծանոթանալ նյութին, անհիմն եմ համարում»,- նշեց Արայիկ Զալյանը  տեղեկացնելով, որ իրենց, որպես տուժողի իրավահաջորդներ, գործով հայտնի է այն, ինչը մինչ այս արդեն հրապարակված է  եղել:

Сотрудники полиции на месте преступления, Гюмри - Sputnik Արմենիա
Սպանություն Գյումրիում. ո՞վ է փորձում միավորներ վաստակել մարդկային ողբերգության հաշվին

«Ես հուսով եմ՝ մեր դատարանը կգործի օրենքի շրջանակում և չենք հայտնվի այն կարգավիճակում, որ դատը  անցկացվի  ռազմաբազայում»: Խոսելով նույն օրը նույն մարդու կողմից մեկ այլ տուժողի մասին՝ Արայիկ Զալյանը տեղեկացրեց, որ նախաքննությունը ընթացքի մեջ է և  այս պահին ճիշտ չէ  խոսել վկաների մասին:

Ինչ վերաբերում է գործի ընթացքին, մահացածի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը,  լրագրողներին տեղեկացրեց՝ մինչ այս պահը իրենց գործի  նախաքննությունից ոչ մի բան հայտնի չէ: «Քննիչի մոտ եմ 3 անգամ եղել, նյութերին է ծանոթացրել, բայց ուրիշ ոչինչ: Ոչ մի բան պարզ չէ, ասում են ռուսն է մեղավոր, բայց ես ի՞նչ գիտեմ ռուսն է, կարող է ռուսին խրատել են, կամ հայն է, քանի որ տեսախցիկները հստակ ցույց չի տալիս: Ես ոչ մի բան չեմ կարող ասել»,- նշեց Անահիտը: «Ինձ  նաև պարզ չէ  պատճառը, ասում են դատի ժամանակ պարզ կլինի, բայց հույս էլ չունեմ: Միայն արդար դատավճիռ ու քննություն եմ ուզում»,- նշեց Անահիտը: Ի դեպ, ըստ Անահիտի ունեցած տեղեկության,  իր մայրը մինչև մահանալը խոսել է, սակայն բժիշկն ու ոստիկաններն  ասում են, որ մայրը չի խոսել:

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Ինչու է գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը գտնվում ռազմակայանում

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում մահացել էր 57–ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ռազգիլդեևը ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:

И.о. премьер-министра Никол Пашинян встретился с журналистами после посещения мемориала жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գյումրու դեպքը պետք չէ քաղաքականացնել. Փաշինյանը` ռուսական ռազմակայանի մասին

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ղուկասյանի իրավահաջորդները մինչդատավարական վարույթ էին ներկայացրել կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական ռազմակայանից ՔԿՀ տեղափոխելու հարցը:

Վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր Ռազգիլդեևինին ռուսական ռազմակայանի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ռազգիլդևային ռուսական ռազմակայանից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել էին միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել էին, որ Ռազգիլդեևինին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին:

Լրահոս
0