Նոր Զելանդիայի ոստիակնության աշխատակիցներ

Կեղծ էին, թե ոչ Նոր Զելանդիայի ահաբեկիչների զենքերի հայերեն ու վրացերեն գրառումները

667
Նոր Զելանդիայում ահաբեկչության մասին լուրը ցնցել է համացանցը։ Հայկական ու վրացական տիրույթները ցնցվել են զենքերի պահունակների վրա հայերենով ու վրացերենով արված գրություններից։ Sputnik Արմենիան պարզում է` կեղծ են դրանք, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայերենով ու վրացերենով գրությունները կարող են արված լինել ահաբեկչություն իրագործող անձանց կողմից։ Լուրջ հիմքեր չկան մտածելու, թե դա կեղծ է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Այսօր Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում ահաբեկչություն է տեղի ունեցել։ 49 մարդ է մահացել։ Հարձակվողներից մեկը` 28–ամյա ավստրալիացի Բրենտոն Տարանտը մանիֆեստ է գրել, որում նկարագրել է իր մտադրությունները, ընդգծվելով, որ «դա ահաբեկչություն է»։ Հրաձգության ընթացքում գրոհայիններից մեկը ուղիղ եթեր էր մտել։

Ավելի ուշ համացանցում ահաբեկիչների զենքերի պահունակների  լուսանկարներ էին հայտվել, որտեղ սպիտակ ներկով տարբեր լեզուներով, այդ թվում` հայերենով ու վրացերենով, գրառումներ էին արված։

Հրապարակումներից մեկը տարածել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Վրացերենով գրառման լուսանկարը հրապարակել է Daily Mail–ը։ Պահեստատուփի վրա գրված է Վրաստանի արքա Դավիթ Շինարարի ու Թամար թագուհու ամուսին Դավիթ Սոսլանի (XI-XII դարեր) անունները։

Sputnik  Արմենիայի տեղեկության համաձայն` Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը համագործակցում է Նոր Զելանդիայի իշխանության հետ` ահաբեկիչների` Վրաստանի հետ հնարավոր կապը պարզելու համար։

Հայերեն գրության դեպքում հիշատակվում է Սարիղամիշի ճակատամարտը (այն սկսել է 1914 թվականի դեկտեմբերի 22-ին և ավարտվել 1915 թվականի հունվարի 17-ին՝ ռուսական զորքի հաղթանակով: Թուրքերը մինչև 90  հազար մարդ են կորցրել)։

Սակայն լուսանկարները բավական համոզիչ չեն թվացել համացանցի ո՛չ  հայկական. Ո՛չ վրացական տիրույթի օգտատերերերին ։ Շատերը կարծել են, թե դա ֆոտոշոփ է։

«Քանի որ Հայաստանը քրիստոնեական ու իսլամական մշակույթների սահմանակետին է, շատ հաճախ ծայրահեղական տարրերը ներառում են ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը գաղափարախոսական պատերազմին, քարոզչությանը», – ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ հակված չէ լուսանկարները կեղծ համարելուն, բայց հարյուր տոկոսով չի պնդի։ Մարտիրոսյանի խոսքով` կեղծիքն այդքան շուտ չէր կարող հայտնել։

«Ամենայն հավանականությամբ՝ ահաբեկիչները որոշել են մի շարք պատմական իրադարձություններ միացնել  ու կրոնական հողի վրա քաղաքակրթական ահաբեկչություն անել»,  –ասաց նա։

Մարտիրոսյանը զուգահեռ է անցկացրել Անդերս Բեհրինգ Բրեյվիկի հետ։ Երկու դեպքում էլ նույն ձեռագիրն է։

«Նա նույնպես հսկայական տեքստ էր հրապարակել մինչ սպանություններ անելը։ Այն ժամանակ էլ հայկական թեմատիկա կար», – ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` 2011թ.-ի հուլիսի 22–ին Բրեյվիկը պայթյուն էր կազմակերպել Օսլոյի կենտրոնում։ Նա մեկ օրվա մեջ երկու ահաբեկչություն էր արել։ Առաջին հարձակումից մահացել էին 8 հոգի և վիրավորվել 66-ը, իսկ երկրորդից՝ 68 սպանված և 66 վիրավոր։ Ավելի ուշ Նորվեգիայի դատարանը դատապարտել է Բրեյվիկին 21 տարի ազատազրկման։

667
թեգերը:
Ահաբեկչություն
Ըստ թեմայի
Ռուսաստանում ձերբակալել են ահաբեկչությունների շարք նախապատրաստողների
Ահաբեկիչը ռումբ է պայթեցրել Սոմալիի հյուրանոցի մոտ. կան զոհեր, հարյուր վիրավոր
Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի համագործակցությանը. սենատոր
Ահաբեկիչներին վերացնել, փախստականներին օգնել. Պուտինի մեսիջները Սիրիայի հարցով
«Էս ի՞նչ եղանակ եք բերել». երբ «պլյուս» դարձած «մինուսը» ժպիտ է պարգևում երկուսին