00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բախում Երևանի կենտրոնում. ոստիկանը հոսպիտալացվել է, տուժել է Նաիրա Զոհրաբյանը

© Sputnik / Asatur YesayantsСтычка между сотрудниками полиции и противниками сноса кафе на площади Свободы (14 марта 2019). Еревaн
Стычка между сотрудниками полиции и противниками сноса кафе на площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով տուժածներ կան` երկու ոստիկան, 1 քաղաքացիական անձ և 1 պատգամավոր։ Ներկա պահին երկուսը հիվանդանոց են տեղափոխվել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ ոստիկան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց բուժհաստատության մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն հիվանդանոց է տեղափոխվել 1 ոստիկանության աշխատակից (1992 թվականի ծնված Ա. Կ.), որը ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար: Բացի այդ, նաև մեկ քաղաքացի էր հիվանդանոց տեղափոխվել (1953 թվականի ծնված Հ. Ս.), որը ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար։

«Ավելի վաղ հիվանդանոց տեղափոխված ոստիկանին զննել և դուրս են գրել, այժմ բերել են ևս մեկի, որին այս պահին զննում են։ Կինը որոշել է մնալ, նրան հոսպիտալացրել են», – ասաց Դանիելյանը։

Ավելին, ծեծկռտուքի ժամանակ տուժել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ոտքի վնասվածք է ստացել։

Сотрудники полиции перед демонтированным кафе на площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Օպերայի տարածքից բերման ենթարկվածներից 17-ին ազատ են արձակել. մանրամասները` ՄԻՊ–ից

Նշենք, որ օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցներն այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։

Մարդիկ փակել էին Մաշտոց պողոտան և պահանջում էին դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

Լրահոս
0