Интернет пользователи работают на компьютере

Facebook–ը, Messenger–ն ու Instagram–ը դեռ չեն աշխատում. խառնվել պետք չէ. ձեզանից չէ

31
(Թարմացված է 10:41 14.03.2019)
Հայաստանցի օգտատերերից շատերը կորցրել են իրենց հանգիստը ու փորձում են ինքնուրույն լուծել սոցիալական կայքերում առաջացած խնդիրները։ Facebook-ը կոչ է անում հանգիստ նստել ու սպասել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Արդեն շուրջ 14 ժամ Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում օգտատերերը չեն կարողանում լիարժեք օգտվել Facebook, Messenger և Instagram սոցիալական կայքերի իրենց էջերից։

Ոմանք չեն կարողանում նկար ներբեռնել (ո՛չ անձնական էջում, ո՛չ խմբերում, ո՛չ բիզնես էջերում), ոմանք չեն կարողանում մուտք գործել իրենց անձնական հաշիվ, ոմանք էլ` լուսանկարներ կամ մեկնաբանություններ հրապարակել, ընդ որում` ոչ միայն իրենց անձնական էջերում, այլև տարբեր խմբերում։

Messenger-ում չի ստացվում տեքստային կան ձայնային հաղորդագրություն ուղարկել։

Այս խնդիրների հետևանքով հայաստանցի օգտատերերից շատերը երեկվանից կորցրել են իրենց հանգիստը ու փորձում են ինքնուրույն լուծել խնդիրը, ոմանք էլ ամբողջ գիշեր նամակներ են գրել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին։

«Ֆեյսբուքը, մեսենջերն ու Ինստագրամն ունեն խնդիրներ ողջ աշխարհում։ Եթե ինչ-որ բան լավ չի աշխատում, ձեզանից չէ»,– գրել է նա Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Մարտիրոսյանը հայտնում է նաև, որ իր այս գրառումը տասն անգամ փորձել է հրապարակել, մինչև ստացվել է։ Ընդ որում` այն իր էջում տեղադրել է գիշերը, բայց միայն առավոտյան է հայտնվել այնտեղ։

Անցնող գիշեր սոցիալական կայքերում առաջացած խնդիրների մասին հայտարարություն է արել նաև Facebook-ը` Twitter-ի իր պաշտոնական էջում։ Հրապարակման հեղինակները նշում են, որ տեղյակ են խնդրի մասին և աշխատում են վերացնել այն:

Խնդիրների պատճառները չեն նշվում։ Հայտնի է, որ դրանք նկատելի են Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի (մասնավորապես Միացյալ Նահանգների արևելյան ափի) տարածքում։

Հայաստանում խնդիրներն ի հայտ են եկել մարտի 13-ի երեկոյան, Երևանի ժամանակով 19։ 00–ից հետո:

31
Ըստ թեմայի
Nokia–ն ու Huawei–ը ներկայացրին իրենց նոր սմարթֆոնները. տեսանյութեր
Ի՞նչ տեսք ունի սմարթֆոնը, որը 50 օր անդադար աշխատում է. տեսանյութ
2 էկրանով սմարթֆոն, թե՞ ֆիլմ մոնտաժող հեռախոս. տեխնոհսկաները նոր «ռումբեր» են պատրաստել
Արաբ տղամարդիկ իրենց կանանց կշարունակեն հետևել սմարթֆոնով
Այ քեզ բան. էժան սմարթֆոնը վերանում է, մեքենան` թռչում, տիեզերագնացն էլ տպած միս է ուտում