Սամիրա Զոպունյան

Հայրը ստիպված համակերպվել է. Սամիրա Զոպունյանը խենթացնում է պորտապարով. տեսանյութ

472
(Թարմացված է 21:14 13.03.2019)
Հայկական արմատներով այս պլաստիկ ու շատ հմայիչ պարուհու ելույթները մեծ տարածում ունեն համացանցում, իսկ օգտատերերը հիանում ու փորձում են նմանակել նրան։

Սամիրա (Յուլյա) Զոպուլյանը համարվում է արևելյան պորտապարի լավագույն կատարողներից մեկը։ Նրա անունն արդեն դուրս է եկել նաև Կովկասի սահմաններից։

Պարուհու ճկունությունն ու նրբագեղությունը դյութում են հանդիսատեսին։ Նրա տեսահոլովակները Youtube–ում հազարավոր դիտումների են արժանանում։

Ի դեպ, շատերը հիշում են Սամիրայի տպավորիչ ելույթները ՏՆՏ–ի «Պարեր» ու Առաջին ալիքի «Պարիր» հեռուստաշոուների ժամանակ։

Պարուհու հայրը հայ է, մայրը` ադիգեացի։ Սկզբում հայրը կտրականապես դեմ է եղել, որ Սամիրան պարուհի դառնա, բայց աղջիկը չի հրաժարվել իր հոբբիից ու շարունակել է պարել։ Հայրն ի վերջո հանձնվել է։

Սամիրան համառուսական ու միջազգային մի շարք մրցույթների է մասնակցել ու մրցանակներ ստացել։ Նա ոչ միայն տաղանդավոր պարուհի է, այլև շատ ընդունակ մանկավարժ։

Չնայած երիտասարդ տարիքին` Զոպունյանն արդեն հասցրել է սեփական պարային դպրոցը բացել («Իմպերիա») ու շատ ուշադիր է իր սաների նկատմամբ։ Նա նաև «Իմպերիա» ու «Անտրե» շոու–բալետների հիմնադիրն ու ղեկավարն է։ Արտիստուհին բազում տարբեր նախագծեր ունի։

472
Ըստ թեմայի
«Մի գնա» հիթը գրավում է Դուբայը. լիբանանցին հայերեն է երգել
Հարսանիքներ քոչարիի, թե՞ թուրքականի տակ. ռաբիսը ստվերում է հին հայկական ավանդույթները
Վարդան իր ծննդյան օրը էրոտիկ լուսանկար է հրապարակել
Սիրահարված պինգվիններ. կրքոտ Վարդան սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել
«Ես հայ դստեր կատարյալ կերպար չեմ». Վարդան անկեղծացել է