Շուն

Թափառող շների ստերջացման հարցում կօգնի Կենդանաբանական այգին

57
Երևանում թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել է ավելի ագրեսիվ:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Այս մասին հայտնում է այգու մամուլի ծառայությունը։

Կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում:

Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն:

Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ և կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու և իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի:

Ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել է ավելի ագրեսիվ:

Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը:

57
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Թափառական շների հետ դաժան են վարվում
Ո՞վ է կրակել ու փողոցում թողել արնաշաղախ շանը. Գյումրու քաղաքապետարանի մեկնաբանությունը
Ինչպես Երևանը կարող է Եվրոպա դառնալ առանց հաչոցի ու աղբի. բոլոր շները Չալոյի բախտը չունեն