Լուսինե Թամարյան

Որովհետեւ կը սիրէ ծովը. նաւատորմերու ապագայ կին նաւապետը կ՚երազէ Հայաստան գալ

108
Վիրահայ ուսանուղուհի Լուսինէ Թամարեանի ամենամեծ երազանքը նաւապետ դառնալն է:

Լաուրա Սարգսեան, Sputnik Արմենիա

Նաւապետ չեն դառնար, այլ կը ծնին, նման կարծիքի է Պաթումի պետական ծովային ակադեմիոյ ուսանողուհի Լուսինէ Թամարեանը: Ան 21 տարեկան է եւ երկու բան կ՚երազէ` դառնալ նաւապետ, որ թոյլ կու տայ շրջագայել ամբողջ աշխարհով, եւ այցելել պատմական հայրենիք` Հայաստան:

Լուսինէն Պաթում ծնած հայերու երկրորդ սերունդի ներկայացուցիչ է: Անոր նախնիները Մուշէն հրաշքով փրկուած են Օսմանեան կայսրութեան մէջ իրականացուած Հայոց ցեղասպանութեան ժամանակ: Հայրը ծնած է արդէն Վրաստանի մէջ, Լուսինէն` նոյնպէս: Երեք տարի առաջ աղջիկը կեանքին մէջ կարեւորագոյն ընտրութիւնը կատարած է` ընդունուած է Պաթումի պետական ծովային ակադեմիոյ ծովային նաւարկութեան բաժանմունքը: Այսօր ան արդէն երրորդ կարգի ուսանողուհի է եւ կը պատրաստուի փորձնական հեռաւոր նաւարկութիւն մը իրականացնել:

Студент Батумской государственной морской академии Лусине Тамарян
© Photo : provide by Lucine Tamaryan
Լուսինէ Թամարեան

«Ծովը միշտ գրաւած է զիս: Մանկութենէս սիրած եմ նայիլ ալիքներուն ու պատկերացուցած եմ, որ օր մը դուրս կու գամ բաց ծով», - ըսաւ Թամարեան Sputnik Արմենիայի թղթակիցին հետ զրոյցին:

Պաթումի պետական ծովային ակադեմիոյ ուսանողուհի Լուսինէ Թամարեան` նաւապետի կամրջակին մէջ

Աղջկան երբեք չեն գրաւած կանանց մասնագիտութիւնները, բայց նաւաստի դառնալու որոշումը ան ընդունած է վերջին պահուն:

Քննութիւն յանձնելէ առաջ Լուսինէն մտածած է, որ ատիկա իրեն համար կատարեալ տարբերակ պիտի ըլլայ` հաշուի առնելով ծովի նկատմամբ սէրը: «Մասնագիտութիւնը թոյլ պիտի տայ ինծի աշխատելու, ճանապարհորդելու», - կ՚ըսէ Լուսինէն:

Ի դէպ, ընտանիքն ըմբռնումով մօտեցած է անոր ընտրութեան եւ չէ փորձած հակառակը համոզել աղջկան. հաշտուած են նոյնիսկ անոնք, որոնք չեն սիրած անոր ընտրութիւնը: Լուսինէի հետ մօտ 160 մարդ կ՚ուսանի, խումբին մէջ 25 տղայ կայ եւ մէկ աղջիկ` ինքը:

«Տղաներն ապշած էին, երբ իմացան, որ ես պիտի ուսանիմ իրենց հետ: Հիմա անոնք կը հպարտանան, կը յարգեն իմ ընտրութիւնս եւ ձգտումս», - ըսաւ Լուսինէն:

Հիմա Լուսինէն կը պատրաստուի մեկնիլ հեռաւոր նաւարկութեան` փորձնական: Ան սովորական կը համարէ իր մասնագիտութիւնը, պարզապէս մարդիկ իր որոշումը անսովոր կը կարծեն:

«Ծովին մէջ կարծես ամպերու մէջ ըլլաս: Մենք օդաչուներու նման պէտք է բժշկական քննութիւն անցնենք, հոգեբանօրէն կայուն եւ առաւելագոյնս կեդրոնացած ըլլանք», - կ՚ ըսէ Լուսինէն:

Անոր խօսքով` լաւ նաւաստի դառնալու համար անհրաժեշտ են գիտելիքներ եւ ճարպիկութիւն: Թամարեանի համար ամենաբարդը առաջին անգամ բաց ծով հեռաւոր նաւարկութեան երթալն է: Սակայն աղջիկը չի վհատիր. Լուսինէն իր առջեւ նպատակ դրած է դառնալ նաւատորմերու նաւապետ եւ պատրաստ է 10-15 տարի սպասել երազանքի իրագործման:

Անոր չեն վախցներ ո՛չ փոթորիկը, ո՛չ ալիքները: Հայուհին խորհուրդ կու տայ միւսներուն, որոնք կ՚երազեն ծով դուրս գալ, դադրիլ երազելէ, նպատակ դնել եւ հասնիլ ատոր: Ապագային Լուսինէն անպայման կ՚ այցելէ պատմական հայրենիք` Հայաստան, որպէսզի ծանօթանայ իր արմատներուն:

108
թեգերը:
Հայաստան
թեմա:
Sputnik Արմենիան` արևմտահայերենով (229)
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

80
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

80
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

340
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

340
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ