Ջոնսոնն ու Հաշյանը

Ջոնսոնն իր հայ դստերը պատմություն է սովորեցնում. Դադա՞ն է լավը, թե՞ Օբաման. տեսանյութ

143
(Թարմացված է 21:42 11.03.2019)
Ամերիկացի կինոդերասան Դուեյն Ջոնսոնի դուստրը շարունակում է հիացնել հոր երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ամերիկացի ռեսթլեր և կինոդերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Instagram–ում հուզիչ տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, ինչպես է նա փոքրիկ Թիանային ծանոթացնում ԱՄՆ–ի նախագահների հետ։

«Իմ փոքրիկ դստերը սովորեցնում եմ հետևյալ հարցի պատասխանը, թե ով ավելի լավ տեսք ունի` Դադա՞ն, թե՞ նախագահ Օբաման։ Անկախ նրանից, որ նա երկար է մտածում այդ հարցի վրա, ես լավատեսորեն եմ տրամադրված...», – տեսանյութին կից գրել է դերասանը։

Գրառումն ավելի քան 8 մլն հավանության է արժանացել, իսկ երկրպագուները հիացել են փոքրիկով։

«Ինչ համով երեխա է», – գրել է maiafer arletedemoura6–ը։

«Քաղցրիկ», – գրել է _kauf_05_1999–ը։

Ի դեպ, փոքրիկ Թիանան ծնվել է 2018 թվականի ապրիլի 23-ին։ «Ժայռը» և նրա ընտրյալը` Լոուրեն Հաշյանը, նաև 3 տարեկան դուստր ունեն, որի անունը Ժասմին է։ Ջոնսոնը նախորդ ամուսնությունից ևս մեկ դուստր ունի, որն արդեն 18 տարեկան է, անունը` Սիմոն Ալեքսանդրա։

143
Ըստ թեմայի
Հայի արմատներով փոքրիկի հսկա հայրը. Հաշյանը խոսել է Դուեյն Ջոնսոնի թուլության մասին
Դուեյն Ջոնսոնի` հայ կնոջը մատուցած նվերը հուզել է երկրպագուներին
Նվաճել Ժայռին. Դուեյն Ջոնսոնը հայտնվել է հայ կնոջ «կրունկի տակ»
Ժայռը երկրպագուներին ստիպել է արտասվել հայուհի դուստրերի հետ լուսանկար տեղադրելով