ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ալավերդին փոքր քաղաք է։ Բնակիչներից շատերը մի քանի սերնդի մետաղագործ են։ Բայց շատերը, աշխատանքից բացի, ունեն գյուղատնտեսական «հոբբի»: Մեկը այգի է մշակում, մեկը՝ բոստան, մեկն էլ մեղու է պահում։
«Պապս երկար տարիներ աշխատում էր քաղաքի ձեռնարկություններից մեկում, բայց նաև ճանաչված մեղվաբույծ է եղել: Ես էլ մանկուց օգնում էի նրան», – ասում է ալավերդցի Վիգեն Մնացականյանը։
Սկզբում նա մասնագիտացել է ոսկերչության մեջ, հետո տնտեսագիտական կրթություն է ստացել։ Բայց նրա իրական ոսկին, մեկ է, պապական արհեստն է՝ փեթակներն ու մեղրը։
«Ասեմ ձեզ, մեղուներն ուժեղ բիոդաշտ ունեն։ Առանց հորինելու։ Շատ օգտակար է օրգանիզմի համար։ Իսկ փեթակների հոտը տասնյակ օգտակար նյութեր է պարունակում», – ասում է Վիգենը։
Մի քանի տարի նա աշխատել է Ալավերդու պղնձաձուլական գործարանում` քիմիական լաբորատորիայում։ Մեղվաբույծի ձեռքը պիտի թեթև լինի, սիրտը՝ հանգիստ։ Բայց դրա հետ մեկտեղ ձեռնարկատիրական գիտելիքներն էլ ամենևին չեն խանգարի։
Սկզբում որոշեց մի քանի փեթակ դնել։ Այնուհետև որոշեց ընդլայնել բիզնեսը, ԵՄ դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) աջակցությամբ։ Խորհուրդներն օգնեցին նրան իր ուղղությունն ընտրել` մեղրային քունը։
«Ռուսաստանում, այլ երկրներում շատ տարածված են ապիթերապիայի (մեղվաբուժություն) տնակները։ Էդպիսի տնակում, մահճակալի տակ մեղվի փեթակ ենք դնում։ Մահճակալի մեջ փոքր անցքեր կան, դրանց միջով մեղրի, մեղրամոմի և այլ նյութերի բույրն է տարածվում։ Այստեղ կարելի է գիշերը քնել կամ էլ օրվա մեջ մի քանի ժամ։ Էդ բուժիչ հատկությունը միանգամից կզգաք», – ասում է նա։
Այցելուներին միայն մեղրի հոտով «ջիջիլ» չեն անում, տալիս են նաև համտեսել։ Տնակներից բացի, Վիգենը բացել է համտեսի անկյուն, որտեղ հավաքել է Հայաստանի տարբեր շրջաններից բերված մեղր։ Այստեղ կարելի է նաև տեսնել մեղվաբուծության պարագաներ, հագնել մեղվաբույծի գլխարկ և գոգնոց, նույնիսկ մեղվապահի դանակ բռնել (այդ դանակով մեղրահացն են կտրում՝ մեղրամոմից առանձնացնելով մեղրը)։
Վիգենն իր ձեռնարկությունը բացել է անցած աշնանը։ Մեղրի հավաքման սեզոնն արդեն ավարտվում էր, բայց այստեղ է, որ նրան օգնել է տնտեսագետի մասնագիտությունը։ Առաջին իսկ ամիսներին նրան հաջողվեց Գերմանիայից և Նիդեռլանդներից, ինչպես նաև տեղացի զբոսաշրջիկներից հաճախորդներ գտնել: Այդ նպատակով նա և՛ ֆեյսբուքյան էջ բացեց, և՛ Google-քարտեզի վրա նշեց իր գտնվելու վայրը։ Իսկ աշխատանքում նրան օգնում է իր հարազատ ընտանիքն ու մոտ 40 մեղվաընտանիքը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



