ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մենք չենք արգելում, մենք ասում ենք` ծխեք, որքան ուզում եք, վնասեք ձեր առողջությունը, որքան ուզում եք, բայց ուրիշի առողջությունը մի վնասեք։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` մեկնաբանելով հակածխախոտային պայքարը խստացնող օրենսդրական նախաձեռնությունը։
«Մեր խնդիրը մեծ թվով մարդկանց պաշտպանելն է»,– ասաց նախարարը։
Քննարկմանը մասնակցող «Նարգիլե ակումբի» սեփականատեր Գոռ Գասպարյանը հայտարարեց, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը դեմ չէ և ընդունում է չծխողների իրավունքը պաշտպանելու ցանկությունը։
«Բայց եթե մենք մասնագիտացված ակումբ ենք, և մեզ մոտ գալիս են միայն նարգիլե ծխողները, ինձ թվում է, որ այս օրենքի նախագծով ուղղակի փակել ակումբի դռներն ու վարկերի տակ մտած մարդկանց թողնել առանց աշխատանքի, ուղղակի ճիշտ չէ»,– ասաց գործարարը։
Գասպարյանի խոսքով` եթե ռեստորաններում մարդիկ կարող են դուրս գալ, դրսում ծխել ու նորից վերադառնալ, նարգիլեի պարագայում այդ հնարավորությունը չկա։ Գործարարը վստահեցրեց, որ միայն նարգիլեի նկատմամբ կիրառվող արգելքի հետևանքով Հայաստանում շուրջ 700 մարդ անգործ կմնան:
Թորոսյանը գործարարներին խորհուրդ տվեց վերապրոֆիլավորել իրենց բիզնեսն ու զբաղվել ավելի առողջ աշխատանքով։ Գասպարյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ ծխելն արգելելով` կառավարությունը ոտնահարվում է ծխողների իրավունքները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու նիստին ներկա ԱԺ պատգամավորները միաձայն հայտարարեցին, որ ծխողի իրավունք հասկացություն գոյություն չունի: Հիմնական խնդիրը չծխողի առողջ ապրելու իրավունքի պաշտպանությունն է։
Կառավարության նախաձեռնած օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է արգելել ծխելը հանրային վայրերում, առաջարկվում է ընդունել մինչև 2019թ–ի ապրիլի վերջը։ Փակ տարածքներում ծխելը նախատեսվում է արգելել 2019 թվականի մայիսի 1-ից, իսկ կիսափակ տարածքներում` 2022 թվականի մայիսի 1-ից:
Վաճառասրահներում ծխախոտ, սիգար, նարգիլե, այքոս և ծխախոտի այլ փոխարինիչներ ցուցադրելու արգելքն ուժի մեջ կմտնի 2020 թ- հունվարի 1-ից:
Օրենքը խախտողների համար նախատեսված են տուգանքներ` 50 000 դրամ և ավելի։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում


