Երևան

Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ի

159
(Թարմացված է 00:37 10.03.2019)
Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա օրերին եղանակը զգալի կտաքանա։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանն այնքան կբարձրանա, որ որոշ տարածքներում ցերեկային ժամերին 20 աստիճան տաքություն կգրանցվի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` եղանակն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Մասնավորապես Տավուշի մարզում մարտի 12-ին կգրանցվի +20, Արարատում և Վայոց Ձորում` +17 աստիճան։

Մարտի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 13-15, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։ Մարտի 13-ին մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +17 աստիճանի։

159
թեգերը:
եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (382)