Երևան

Երբ ապագա երեխայի ճակատագիրը վճռում է տաքսիստը. սելեկտիվ աբորտները Հայաստանում պակասել են

0
(Թարմացված է 23:46 09.03.2019)
Մարտի 8-ին բոլորը խոսում են կանանց հավասար իրավունքներից, իսկ հաջորդ օրը հղի կնոջը պարտադրում հրաժարվել դեռ չծնված աղջիկ երեխայից։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներից Հայաստանը դեռ չի հրաժարվել։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հղի կինը, երբ տաքսի է նստում, տաքսիստը հարցնում է` աղջի՞կ է, թե՞ տղա։ Ասում է` աղջիկ։ Պատասխանը լինում է` ոչինչ, հաջորդը տղա կլինի։

Մարդկային զարգացման կենտրոնի տնօրեն Արմեն Գալստյանը հայաստանյան այս ամենասովորական պատմությունով փորձում է ներկայացնել այն վերաբերմունքը, որ հասարակությունն ունի դեռևս չծնված երեխայի նկատմամբ։

Իսկ Հայաստանում սեռով պայմանավորած հղիության արհեստական ընդհատումների մասին առաջին ահազանգը, նրա խոսքով, մեր երկրում առաջին անգամ հնչեցրել են միջազգային կազմակերպությունները 2011թ–ին։

«Միջազգային կառույցներն առաջին անգամ ահազանգեցին, որ Հայաստանում ընտանիքները որոշում են հրաժարվել երեխայից միայն այն պատճառով, որ նա աղջիկ է»,– Sputnik Արմենիային ասաց Արմեն Գալստյանը` հիշեցնելով, որ 2011թ–ին 100 աղջկա դիմաց 115 տղա էր ծնվում, իսկ դա շուրջ 10–ով գերազանցում է բնական ցուցանիշը։

«Դա նշանակում է, որ տարեկան շուրջ 1400 ապագա մայր չի ծնվում, և տարիների հաշվարկով 2050թ–ին չի ծնվի 80 000 ապագա մայր։ Դրա հետևանքը կլինի այն, որ մենք 2050թ–ին չենք ունենա այդ մայրերից ծնվող շուրջ 90 000 երեխա»,– մասնագետների հաշվարկներն է ներկայացնում Գալստյանը։

Ժողովրդագրական կործանման տանող գործընթացն արգելակելու համար մասնագիտական կառույցները սկսեցին քարոզչական ու ուսուցողական ծրագրեր իրականացնել` զուգահեռաբար ուսումնասիրելով նաև հանրության կարծիքը։

«Երբ մենք հարցումներ էինք իրականացնում կանանց շրջանում ու հարցնում էինք, թե ճնշումը հղիությունն ընդհատելու որոշում կայացնելու վրա ավելի շատ ընտանիքի՞ց է գալիս, թե՞ միջավայրից, կանանց մեծ մասը նշում էր` միջավայրից»,– պատմում է Գալստյանը։

Վիճակագրական տվյալներով` 2011թ–ին տղա երեխաների նկատմամբ նախապատվությունը ընտանիքներում կազմել է 47 տոկոս, աղջիկների նկատմամբ` 7.4 տոկոս։ 2016թ–ին նույնաբովանդակ ուսումնասիրությունն ընտանիքներում 13 տոկոս նախապատվություն է բացահայտել` տղաների, 5.2 տոկոս` աղջիկների նկատմամբ։ Մնացած շուրջ 80 տոկոսն ընդհանրապես նախապատվություն չի նշել։ Բայց ծրագրի հեղինակներին այս ցուցանիշներն էլ դեռ չեն բավարարում։

«Խնդիրն այն չէ, որ թվերն իջել են, մեր նպատակն այն է, որ նախապատվություն ընդհանրապես չլինի»,– ասում է Գալստյանը։

Մեկ ամիս առաջ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդրին անդրադարձել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա ներկայացրել էր տղաների ու աղջիկների ծննդյան հետևյալ տվյալները` 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին` 100/113.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8, 2018թ–ին` 100/108.5։

Վերարտադրական բնական ցուցանիշն աշխարհում համարվում է 100 աղջկա դիմաց 102-107 տղայի ծնունդը։

0
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի բազմազավակ ընտանիքներն ավելի հեշտությամբ կստանան դրամագլուխը
Անօթևան հերոսը. կրակից երեք երեխաների փրկած բազմազավակ հային փողոց են վռնդում
Յոթ երեխաները փողոցում են հայտնվել․ Էջմիածնի քաղաքապետը կօգնի՞ բազմազավակ ընտանիքին
Արտակ Զաքարյան

Պարոնայք գեներալնե՛ր, պատրաստվեք «դատվելու». Արտակ Զաքարյանը պատասխանել է Սամվել Բաբայանին

0
(Թարմացված է 12:29 18.04.2021)
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով` ինքը ժամանակին ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ասել էր, որ ՀՀ վարչապետը պատերազմի ողջ մեղքը բարդելու է բանակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանին։

Սամվել Բաբայանը Առաջին ալիքի եթերում փաստացի մեղադրել է ռազմական բարձրագույն ղեկավարությանը պատերազմում կրած պարտության մեջ, ինչպես նաև հռետորական հարց է ուղղել, թե արդյո՞ք Օնիկ Գասպարյանը վերջապես չի ցանկանում խոսել։ Նա նաև հայտարարել է, որ Արցախի պաշտպանության նախկին և ներկա նախարարներ Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը նախկին բարձրաստիճան զինվորականներին արգելել են այցելել հրամանատարական «բունկերներ»:

Նա նշել է, որ դեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանին իր աշխատասենյակում զգուշացրել էր, որ որոշ ժամանակ հետո պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլ Փաշինյանը բարդելու է բանակի վրա։

ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը

Սակայն Գասպարյանը չի ընդունել, ավելի ճիշտ՝ չի հավատացել, ասել է, որ իրենք պատրաստ են և՛ պարգևատրվելու, և՛ պատասխանատվության ենթարկվելու։

«Երեկ Նիկոլը՝ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի դեմքով, հանրային հեռուստաընկերության եթերից տոտալ մեղադրանքի ենթարկեց բանակի հրամանատարությանն ու Գլխավոր շտաբին։ Ընդ որում. մեղադրեց ամեն ինչում։ Նույն օրը ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կտրուկ ժխտում է փաստերը, ասելով, որ պատերազմի ընթացքում Նիկոլը գերագույն գլխավոր հրամանատար չի եղել։ Ըստ Նիկոլի՝ Նիկոլը մեղավոր չի, Նիկոլը երբեք ոչ մի բանում մեղավոր չի եղել, Նիկոլը սուրբ է։ Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից։ Ահա՛ պոպուլիզմի պտուղները։ Պարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու»»,–գրել է Զաքարյանը։

Զաքարյանի խոսքով` կարող է հարց առաջանալ, թե ինքն ի՞նչ գործ ուներ ԳՇ պետի աշխատասենյակում։ Պարզվում է, որ նրան հրավիրել է Օնիկ Գասպարյանը (կարծում է` Նիկոլ Փաշինյանի գիտությամբ), և նրանք քննարկել են ստեղծված իրավիճակը և դրանից ելքերը։ Զաքարյանն այդ ժամանակ առաջարկել է, որ «բունկերներում թաքնված Նիկոլն» անձամբ հրավիրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավաք, պատասխանի բոլորի հարցերին և անհապաղ հրաժարական ներկայացնի։

Սամվել Բաբայանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին

0
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան, Սամվել Բաբայան, Արտակ Զաքարյան
Ըստ թեմայի
«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան
«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը
Արխիվային լուսանկար

547 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

0
(Թարմացված է 11:00 18.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել  207973։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16196 մարդ, կատարվել է 935427 թեստավորում, առողջացել են վարակվածներից 187466-ը: Գրանցվել է մահվան 3878 դեպք (+19)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և դարձել 980։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Լևոն Տեր –Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

0
թեգերը:
հիվանդ, Հայաստան, համավարակ, Մահ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Pfizer-ով ու Moderna-ով պատվաստումը թրոմբոզի առաջացման ռիսկ է պարունակում. հետազոտություն
Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում
ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում
«Սպուտնիկ V»-ով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից