Պարող զույգ

Պապիկի թեժ պարը երիտասարդներից շատերին կստիպի նախանձել. տեսանյութ

102
(Թարմացված է 10:56 09.03.2019)
Տարեց զույգն իր կրքոտ պարով հիացրել ու զարմացրել է պարահրապարկում գտնվողներին, իսկ հիմա հերթը մերն է. երիտասարդներից շատերը հաստատ կնախանձեն տեսանյութի հերոսներին։

ԵՐԵՎԱՆ, մարտի 9 – Sputnik. Համացանցում տարածվող տեսանյութի հերոսները սպիտակահեր կինն ու տղամարդն են, որոնք դուրս են եկել պարահրապարակ և ցուցադրում են իրենց հմտությունները։

Զուգապարերում սովորաբար կանայք են միշտ հայտնվում ուշադրության կենտրոնում, բայց այս անգամ ապշեցնում է տարեց տղամարդու ճկունությունն ու խանդավառությունը։ Ոչինչ չի մատնում նրա տարիքը, բացի ճերմակած մազերից։ Զուգընկերուհին էլ վատ չի պարում, բայց տղամարդն այս դեպքում անգերազանցելի է։

Մարդկանց հիացրել է նրանց կրքոտ պարը։

«Հիասքանչ է ու հուզիչ», «պարզվում է` այս տարիքում էլ կարելի է պարել», «իսկ ես` հիմարս, անհանգստանում էի, որ ծերանում եմ, և վազվզում եմ ակումբներում, որպեսզի տարիներս զուր բաց չթողնեմ», – գրում են սոցցանցերի օգտատերերը։

102
Ըստ թեմայի
«Բա չէ, Մեյի նման». Ժիրինովսկու «ուզբեկական» պարը պայթեցրել է համացանցը
Թաքնված տեսախցիկ է տեղադրել ու ցնցել է համացանցը. հոր ու երեխայի «վարակիչ» պարը
Ինչպես է հնչում Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» շշերի վրա. տեսանյութ
Փեսայի մայրը գերազանցել է հարսնացուին. սկեսուրի վարակիչ պարը. տեսանյութ