Դավիթ Պետրոսյանը (բարձրախոսով) և ուսանողները, որոնք բողոքում են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ

«Ռեստարտի» անդամների նկատմամբ կիրառվել է խափանման միջոց

161
«Ռեստարտ» նախաձեռնության 2 անդամ հարցաքննվել են։ Նրանց նկատմամբ խափանման միջոցներ է կիրառվել։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Մարտի 4-ի գիշերը Ամիրյան փողոցում Նարեկ Մալյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու միջադեպի գործով «Ռեստարտ» նախաձեռնության 2 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ «Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը մարտի 7-ին հարցաքննվել են խմբով բացահայտ առևանգում կատարելու կասկածանքով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, մարտի 4-ի գիշերը բլոգեր Նարեկ Մալյանը Facebook–ում հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, փորձել են իրեն գցել աղբարկղը։ Մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին տարել ոստիկանություն:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն։

Գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Նարեկ Մալյանը։ Նա ճանաչվել է տուժող։

161
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Ըստ թեմայի
Իշխանությունը խրախուսում է անպատժելիության մթնոլորտը. Աշոտյանը` Մալյանի դեպքի մասին
Նարեկ Մալյանի միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել. Ոստիկանություն
Բռնությունը նետենք աղբարկղը. կստացվի՞
Բլոգեր Նարեկ Մալյանի վրա հարձակումից հետո Սորոսի հիմնադրամը հայտարարություն է տարածել