Գագիկ Սուրենյան

Մարտի 9-ից սկսած` մեկ քայլ դեպի գարուն. Սուրենյանը լավ լուր է հայտնել

281
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մարտի ութին բարի լուրեր է հայտնել Facebook–ում։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Հայաստանում եղանակը զգալի կտաքանա։ Հաճելի լուրը հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Մարտի 9-ից սկսած` ևս մեկ քայլ դեպի գարուն»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ օդի ջերմաստիճանը մարտի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

281
թեգերը:
Գագիկ Սուրենյան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (378)