Երևանի ծաղկի շուկայում

Թաքնված «միլիոնատերեր» և դեմպինգ․ ինչո՞վ է ապրում Հայաստանի ծաղկի շուկան. լուսանկարներ

438
(Թարմացված է 01:18 08.03.2019)
Մինչ ամբողջ քաղաքը քնած է, Երևանի ծաղկի շուկայում կյանքը եռում է։ Մարդիկ ծաղկեփնջերով այս ու այն կողմ են գնում, գին հարցնում և սակարկում։ Ոմանք հեռանում են մեծ ծաղկի մեծ կապոցներ գրկած, մյուսները՝ նուրբ ծաղկեփնջերով։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Երևանում վաղ առավոտ է՝ 6։30 է. դեռ մութ է, բայց Հայաստանի ծաղկի ամենամեծ շուկան արդեն նման է մրջնանոցի։

Մեծածախ առևտրականները մեքենաներից հանում են մեծ ծաղկեփնջերը և խնամքով դասավորում դրանք հենց մեքենաների վրա։ Այստեղից են ծաղիկները հայտնվում քաղաքի նորաձև խանութներում և ծաղկի կրպակներում, իսկ հետո էլ՝ մեր ձեռքերում ու տներում։

Покупатель роз на цветочном рынке, Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Առաջին գնորդներից մեկը

Հենց մուտքի մոտ Sputnik Արմենիայի նկարահանող խմբին կանգնեցնում է հաղթանդամ տղամարդը՝ դեղին բաճկոնով, և սկսում հարցուփորձ անել, թե ինչու ենք եկել և ինչ ենք ուզում։

Բավարարելով իր հետաքրքրասիրությունը՝ առաջարկում է օգնել ու հաջողություն մաղթում։ Ցուրտ է։

Աչքերս շաղվում են այդ ծաղկային բազմազանությունից։ Այստեղ ամեն ինչ կա՝ սենյակային ցիներարիաներ, ռանունկուլյուսներ, պրիմուլաներ, ալստրեմերիաներ, հակինթներ, ֆրեզիաներ, լիլիաներ, խոլորձներ, կակաչներ, բոլոր հնարավոր տեսակների ու երանգների վարդեր և շատ այլ բույսեր։Յուրաքանչյուր վաճառող հպարտորեն ցուցադրում է իր «հավաքածուն», բայց հրաժարվում է խոսել տեսախցիկի դիմաց։

Մթնոլորտն ընդհանուր առմամբ ջերմ է․ ինձ նույնիսկ համեստ ծաղկեփունջ նվիրեցին և շնորհավորեցին տոնի առթիվ։

Վաճառողները թաքցնելու բան չունեն, ուղղակի չեն սիրում երևալ, ինչպես ոմանք են ասում, «տելեվիզատորում»։ Նրանք կատակում են միմյանց հետ, հորինված պատմություններ պատմում մրցակիցների մասին, խնդրում նկարել տղային, որը ոչ մի կերպ չի կարողանում հարսնացու գտնել, դեմ չեն բամբասել իշխանության մասին, իսկ բոլոր վիճելի հարցերը հմտորեն հասցեագրում են ջերմոցների տերերին։ Վերջինների նկատմամբ այստեղ հատուկ վերաբերմունք կա․ չէ՞ որ հենց նրանք ձևավորում շուկայի գները։

Примулы на цветочном рынке, Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Երևանի ծաղկի շուկայում

«Ահա մեր թաքնված «միլիոնատերը», թող պատմի՝ ինչն ինչոց է, թեև նրա բախտը չի բերում։ Այս տարի միլիոնների գազ է ծախսել, բայց գնորդներ չկան ու չկան», - ցույց տալով համեստ արտաքինով տղամարդուն, որի մոտ, ի դեպ, ցուցադրված են ամենահետաքրքիր ու գեղեցիկ ձևավորված վարդերը, ասում է 20-ամյա փորձ ունեցող վաճառողը։

Продавец роз на цветочном рынке, Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Ծաղկավաճառները. առևտուրը Երևանի ծաղկի շուկայում

Ջերմոցների տերերը պատմում են, որ այս տարի շահույթ գրեթե չի եղել վաճառքի ցածր տեմպերի պատճառով։ Ըստ լուրերի՝ թանկարժեք խանութները սկսել են ներկրել ոչ միայն հազվագյուտ և էկզոտիկ բույսեր, այլ նաև ծաղիկներ, որոնք կարելի էր գնել նաև տեղում։

Цветочный рынок, Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Երևանի ծաղկի շուկայում

Մեր զրուցակից պնդում է, որ իրենց գրպանին հարվածում է նաև այն, որ խոշոր ջերմոցների տերերն անբարեխիղճ մրցակցություն են վարում։ Նվազեցնելով մեծածախ խմբաքանակների գինը՝ նրանք դեմպինգի են ենթարկում մանր խաղացողներին։ Այնպես որ փոքր ջերմոցների շատ տերեր ստիպված են լինում փակել բիզնեսը։

Մյուս աղբյուրը համոզված է,  որ խնդիրը ոչ միայն ներկրումն է և մրցակցությունը, այլ նաև շուկայի գերհագեցվածությունը։ Նրա կարծիքով՝ ջերմոցները չափազանց շատ են, և ներքին սպառողին այդքան ծաղիկ ուղղակի պետք չէ։

Герберы на цветочном рынке, Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Երևանի ծաղկի շուկայում

Պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի արտաքին շուկաներ դուրս գալու և մեխանիզմներ մշակի մանրածախ առևտրականների շրջանում գները կարգավորելու համար։ Այստեղ վերավաճառողներին բացահայտելը դժվար չէ, հատուկ տաղանդ պետք չէ․ ամեն ինչ միանգամից հասկանալի է ժեստերից և գնումների ծավալներից։

Նրանց շարքում բազմաթիվ ակտիվ կանայք կան, որոնց հետևից ստվերի նման քայլում են փողոցային առևտրականներ հիշեցնող տատիկները, որոնց սովոր ենք տեսնել մայթերին ծալովի աթոռակների վրա նստած։ Նրանք մշտապես հավաստիացնում են, որ ապրանքը բերել են հենց իրենց այգուց։

Продавщица нарциссов на цветочном рынке, Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Նարգիզներ վաճառող կինը

Վերավաճառողների հիմնական մասը, չգիտես ինչու, թաքցնում է իր գործունեության բնույթը՝ վախվխորած հայտնելով, որ բացառապես իրենց համար են եկել գնումների։ Միայն մի տղամարդ խոստովանեց, որ կնոջը ծաղկի խանութ է նվիրել և հիմա ստիպված է շաբաթական երկու անգամ առավոտյան ապրանք գնել։«Կնոջս այլևս ծաղիկ չեմ նվիրում, բայց կարծում եմ, որ նա գոհ է», - ասաց նա։

Հանկարծ տեսնում եք մի տղամարդու՝ երեք նուրբ վարդագույն ծաղկեփնջերով։ Պարզվեց, որ որոշել է նույնանման ծաղիկներ նվիրել աղջիկներին, իսկ կնոջ նվերը կլինի գումարի տեսքով․ նա ծաղիկ չի սիրում։ Վստահ է, որ բոլորը գոհ կլինեն։

Շուկայից դուրս գալիս հանդիպում ենք զույգի, որը մանրակրկիտ կերպով ծաղկեփնջեր է ընտրում։ Արիկը և Ելենան վերցրեցին երկու փունջ՝ սպիտակ և կարմիր, իրենց հարսների համար։ Բայց դեռ չէին որոշել, թե ում որ ծաղկեփունջն են նվիրելու։

Կինը կատակում է, որ ծայրահեղ դեպքում ծաղիկները կխառնի, և երկու հարսներն էլ կարմիր-սպիտակ ծաղիկներ կստանան։

Արիկը ծիծաղում է և ցածրաձայն, որպեսզի կինը չլսի, հայտնում, որ արդեն պայմանավորվել է վաճառողի հետ և վաղը առավոտյան նրանից կգնի երրորդ ծաղկեփունջը, բայց այսօրվա գնով։

Մենք հեռանում ենք։ Լույսը բացվել է։

438
թեգերը:
Հայաստան, Երևան
Ըստ թեմայի
Ինչպես հեքիաթում. Երևանի ծաղկի ամենաամեծ շուկայի բոլոր գույները` լուսանկարներով
Ինչ ծաղիկներ է պետք նվիրել Մարտի 8-ին
«Կանաչ գիրքը» և թավջութակը․ ինչպես Արտյոմ Մանուկյանի կատարած երաժշտությունն «Օսկար» նվաճեց
Ծիծաղելի դիմահարդարումով, դատարկ գրպանով, բայց երջանիկ. մարզից եկած ուսանողուհիների կյանքը
Հայ մարմնավաճառները նոր վայր են տեղափոխվել, կամ գործնական առաջարկ՝ ինտիմ թեքումով