Երևան

Հայաստանում եղանակը զգալի կցրտի

122
(Թարմացված է 22:03 06.03.2019)
Օդերևութաբանները կանխատեսում են, որ երեք օր շարունակ Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Առաջիկա երկու օրերին տեղումներից խուսափել չի լինի, իսկ հետո երեք օր շարունակ Հայաստանում չոր եղանակ կլինի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում նշված է, որ մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Մարտի 7-ի գիշերը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 6-7 աստիճանով, 9-11-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մարտի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +5–ից +7–ի, գիշերային ժամերին` -1-ից +1–ի սահմանում։

122
թեմա:
Եղանակը Հայաստանում (520)