Երևան

Փոքր–ինչ կտաքանա, հետո ավելի կցրտի. եղանակի տեսություն

133
(Թարմացված է 21:58 05.03.2019)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի որոշ հատվածներում քամին կուժգնանա։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանի տատանումներ կլինեն։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը կբարձրանա 3-4, 7-ի ցերեկը կնվազի 6-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Մարտի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևանում մարտի 6-ին, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

133
թեմա:
Եղանակը Հայաստանում (496)