ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայաստանում բնակվող ռուսաստանցիները կարող են մասնակցել Կուրսկում վերաբնակվելու ծրագրին։ Այս մասին հայտնում է «ԿուրսկՏՎ»–ն։
Կուրսկի մարզի բնակչության աշխատանքի և զբաղվածության հարցերի հանձնաժողովի մասնագետներն առցանց ռեժիմով անցկացրել են արտասահմանում բնակվող հայրենակիցներին Ռուսաստանում կամավոր վերաբնակեցմանն աջակցելու ծրագրի շնորհանդեսը։
Այս անգամ շեշտը դրվել է Հայաստանում բնակվող ռուսաստանցիների վրա, ուստի սեանսն անցկացվել է Skype–ով։ Շնորհանդեսին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության աշխատակիցները։