00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լինում է, թե՞ չի լինում. որտե՞ղ է հայ գրականության «ֆենթեզին»

© Sputnik / Aram NersesyanПосетитель книжного магазина "Букинист"
Посетитель книжного магазина Букинист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ գեղարվեստական գրականությունը դժվար է անվանել հրաշապատումներով ու խիստ չափազանցված, գերբնական վիճակով պատկերվող գեղարվեստական երկերով հարուստ, սակայն ստեղծագործություններից մի քանիսը արժանի են ուսումնասիրության հենց «գերբնական» դիտանկյունից:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայ գրականությունում «գերբնական գրականության» և հրաշապատում (ֆենթեզի) ժանրի սակավությունը բացատրվում է վաղ քրիստոնեության, ինչպես նաև բանահյուսության ու գրականության միջև առկա հսկայական անդունդով: Այս մասին Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում ասաց ԵՊՀ-ի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանը՝ միաժամանակ չմոռանալով «ավանդությունների շտեմարան» կազմած Րաֆֆու կամ «դիցանույշներ ու օդանույշներ» կերտած Մեծարենցի մասին:

Արտ Բոքս-Դավիթ Մաթևոսյան (20.02.19) - Sputnik Արմենիա
«Մշակութային հեղափոխության համար չկա ճանապարհային քարտեզ». Դավիթ Մաթևոսյան

Ջիվանյանը կարծում է, որ հրաշապատումների սակավության միտումը նկատելի է դեռևս դպրոցական մակարդակից, չհաշված հայ մեծագույն հեքիաթագիրներին՝ Ղազարոս Աղայանին ու Հովհաննես Թումանյանին, որոնցից բացի, հազիվ թե գտնենք գրողներ, որոնք հակված են եղել այս ժանրին:

Բանասերը քիչ բացառություններից մեկն այնուամենայնիվ համարում է Րաֆֆունն, միայն թե այն վերապահումով, որ վերջինս գրել է գերբնականի մասին ոչ թե որպես հեղինակ ու այդ հրաշապատումը ստեղծող, այլ ավելի շատ ՝ որպես ազգագրագետ: Րաֆֆու վիպաշարում Ջիվանյանը հատկապես առանձնացնում է «Սալբի» վեպը, որն անվանում է «ժողովրդական հավատալիքների, նախապաշարմունքների, ավանդությունների մի հրաշալի շտեմարան»:

Անդրադառնալով հրաշապատումների սակավ լինելու պատճառներին և գործոններին՝ Ջիվանյանը համարում է , որ պետք է իրողությունը դիտարկել թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ տեսանկյունից.

«Պատճառներից մեկը ես համարում եմ այն հսկայական անդունդը, որ գոյացել է հայ բանահյուսության և գրականության միջև: Գործոններից մյուսը, մեր վաղ քրիստոնեացումն է, քանի որ եկեղեցու հայրերը խիստ քննադատաբար էին վերաբերում հեթանոս հավատալիքներին, իսկ հեթանոս ոգիները դիվականացվում էին, այսինքն՝ նրանց մասին չէր կարելի գրել»,– ասում է նա:

Ջիվանյանի խոսքով` այս տիրույթում ամենակարևոր երկը Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցն» է, որտեղ նա հերքում է աղանդներին:

«Աղանդ ասելով` Կողբացին նկատի ուներ և՛ այս հավատալիքները, և՛ էակները, որոնք հետո Ռոուլինգը կանվաներ «Գերբնական գազաններ»: Ու հենց դրանք էին, որ պիտի բնակվեին հրաշածին հրաշապատումի աշխարհում: Հետևաբար՝ անջրպետը գտնվում է հայ հեթանոս և քրիստոնյա մշակույթների միջև»,– նշեց պրոֆեսորը:

Արտ Բոքս-Զավեն Բոյաջյան (26.01.19) - Sputnik Արմենիա
Ի՞նչ գրքեր են թարգմանվել 2018 թվականին. Sputnik Արմենիայի հյուրը Զավեն Բոյաջյանն է

Ջիվանյանը նաև չմոռացավ արևմտահայ գրականության մասին` առանձնացնելով այն սակավաթիվ գրողներին, որոնք դիմում էին հավատալիքներին ու գերբնական արարածներին:

«Այս համատեքստում հատկանշական է, օրինակ, Մեծարենցը, որի երկերում կհանդիպեք բազմաթիվ «օդանուշների» և «դիցանուշների», որոնց նա կերտում է ասեղնագործի հմտությամբ:Կամ մեկ այլ օրինակ է հայ բանաստեղծ, քննադատ, փիլիսոփա Ինտրան (Տիգրան Չրաքյան) »,– ասաց նա:

Պրոֆեսորի խոսքով՝ նրանք այն քիչ բանաստեղծներից էին , որոնք կանգնած էին բնականի ու գերբնականի, իրականի ու հրաշապատումի սահմանին` կատարելապես տիրապետելով գերբնականի բանալուն, որը հայ ժողովրդական հեքիաթում ստանում է «լինում է, չի լինում» մուտքի բանաձևումը:

Ջիվանյանի հետ ամբողջական զրույցը կարող եք լսել տեսանյութում։

Լրահոս
0