Սրժարանի այցելուներ

Այ քեզ բան. երեխաներին սպանող Մոմոն կրկին «հայտնվել» է, իսկ ռոբոտները ստիպում են հրճվել

428
(Թարմացված է 18:05 02.03.2019)
Անցնող շաբաթվա ընթացքում ՏՏ ոլորտում տեղի ունեցած իրադարձությունների մեկը վերաբերում է երեխաների անվտանգությանը, այսինքն` մեզ բոլորիս, իսկ թե մյուս նորությունները երբ և որքան կապ կունենան մեզ հետ, ցույց կտա ժամանակը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում համացանցում հայտնված լուրերը, որոնք սերտորեն կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ, ոմանց ստիպեցին սարսափել, մյուսներին` զարմանալ, երրորդներին` հոգոց անել։

Ցանցային սարսափ Մոմոն կարծես թե վերադարձել է

Մինչ նորարական տեղատարափին անդրադառնալը խոսենք կիբեռվտանգների մասին։ Մեծ պայթյուն առաջացրած Մոմոն վերադառնու՞մ է։ Հիշեցնենք, որ դեռ ոչ վաղ անցյալում անծանոթ մեկը, թաքնվելով կնոջ սարսափազդու գլխով և թռչնի մարմնով արարածի հետևում, գրում էր երեխաներին և ստիպում նրանց անել սարսափելի և վտանգավոր արարքներ, իսկ եթե փոքրիկները հրաժարվեին կատարել նրա հրահանգները, ապա հրեշը խոստանում էր անիծել կամ ավելի վատ` սպանել նրանց։ Խաղի վերջում Մոմոն իր զոհերին հրամայում էր ինքնասպանություն գործել։

Посмотреть эту публикацию в Instagram

#meme #memes #memesdaily #lol #lmaoo #lmfao #comedy #funny #dark #brutal #instagram #instagramer #instagramers #instagramdaily #sarcastic #sarcasm #silly #momo

Публикация от The Edd666 (@the_edd_666)

Տարբեր երկրների հատուկ ծառայությունների որոգայթներն ու հետաքննությունները շրջանցելով` չարագործն անհետացել էր, ու երկար ժամանակ ոչ մի տեղեկություն չկար նրանից։ Սակայն փետրվարի 21–ին 7 տարեկան մանչեսթերցի փոքրիկը հայտնեց ծնողներին, թե Մոմոն հրամայել է վախեցնել ընկերներին, իսկ չանելու դեպքում էլ խոստացել է սպանել իրեն քնած ժամանակ։ Բրիտանական ԶԼՄ–ները միանգամից գրեցին չելենջի վերակենդանացման մասին։

Մի քանի օր հետո երեխայի ծնողները սկսեցին լուրեր տարածել, որ երեխան այդ տեսահոլովակը դիտել է փոքրիկների համար նախատեսված Youtube-Kids–ում մուլտֆիլմ դիտելիս։

Այս դեպքերից հետո Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունն իր պաշտոնական էջում հայտնեց, որ սարդոստայնի օգտատերերը պետք է ամեն ինչ անեն իրենց երեխաներին այդպիսի վտանգներից զերծ պահելու համար։

Չնայած այս ամենին` Youtube-ի աշխատակիցները պաշտոնապես հայտարարեցին, որ նմանատիպ տեսահոլովակներ չկան իրենց կայքում։ Ներկայացուցիչները խնդրում են բոլորին` այդպիսի տեսահոլովակների հանդիպելիս անմիջապես տեղեկացնել իրենց։ Հուսանք, որ Մոմոն չի վերադարձել և հին ու բարի Մեշոկ պապին կշարունակի մնալ մեր հայ փոքրիկներին վախեցնող միակ հերոսը։

Ռոբոտները կփոխարինեն առաքիչներին, Բուդդային ու շներին

Ռոբոտներն ամենուր են, որոշները ստեղծվում են մեր կյանքը հեշտացնելու համար, որոշների գոյության իմաստն էլ ոչ մի կերպ չես հասկանում, բայց դրանք միշտ հրճվանք են պատճառում։

FedEx առաքման ընկերությունը ներկայացրել է իր արտադրած ռոբոտ–առաքիչին` SameDay Bot-ին, որը պատասխանատու է լինելու FedEx-ի առաքման ծառայության համար։ Հիմա ընկերությունը ռոբոտին փորձարկում է իր ուժերով, բայց շուտով այդ գործընթացին մասնակից կդարձնի այլ ընկերությունների նույնպես։

Մյուս ռոբոտը վանական է, որը ստեղծվել է բուդդիզմի ընկալումը հեշտացնելու և լայն հասարակությանը ներկայացնելու համար։ Մինդար անվանումը ստացած ռոբոտը պատրաստված է սիլիկոնից ու ալյումինից։ Քաշը` 60 կիլոգրամ, հասակը` 1 մետր 65 սմ։ Բուդդայի կերպարով ու նրա գաղափարախոսությունը քարոզող ռոբոտ–քարոզիչը հանրությանը կներկայացվի ամենայն հավանականությամբ մարտի 8–ից մայիսի 6–ն ընկած ժամանակահատվածում։

Այս շաբաթվա ընթացքում աղմուկ հանած մյուս ռոբոտն էլ միջին չափի շուն հիշեցնող չորքոտանի է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ծնված ռոբոտին «ծնողները» կնքել են Mini Cheetah անվամբ, որը թարգմանաբար նշանակում է փոքր հեպարդ։ Հեպարդիկը զարմացնում է իր` հետսալտոներ անելու կարողությամբ ու ճարպկությամբ։ Արհեստական հեպարդը 9կգ է և 1 ժամում անցնում է 8800 մետր։

Սմարթֆոններ, որոնք կստիպեն պարտքի տակ մտնել

Այս շաբաթվա ընթացքում տեխնոաշխարհի ամենանշանակալի իրադարձությունը, իհարկե, Բարսելոնայում անցկացվող ամենամյա World Mobile Congress-ի ցուցահանդեսն էր, որն այս տարի էլ կարողացավ զարմացնել իր այցելուներին։

Մի պահ հիշենք, թե որ դարում ենք ապրում, և թե ինչ դժվար է մեզ զարմացնելը, և թե ինչ սմարթֆոն է ցուցադրել մեզ Samsung-ն օրեր առաջ. խոսքը Galaxy Fold-ի մասին է` այն նույն սմարթֆոնի, որը բացվում ու վերածվում է պլանշետի։ Գրեթե բոլոր տեխնոհսկաները, բացառությամբ Apple-ի, մասնակցեցին 4 օր տևած ցուցահանդեսին։ Գրեթե բոլոր ընկերություններն էլ ներկայացան միանգամից մի քանի սմարթֆոններով, բայց ես կխոսեմ միայն «ընտրյալների» մասին։

Սկսենք Huawei-ից, որի Mate 20 Pro մոդելը ստացել է «2018 թվականի լավագույն սմարթֆոն» մրցանակը։ Huawei-ը մեզ համար պատրաստել էր Galaxy Fold-ին շատ նման, բայց ավելի թանկ Mate X-ը, որի էկրանը բացվում և ծալվում է։ Սմարթֆոնը կարող է 30 րոպեում լիցքավորվել մոտ 85 տոկոս։ Նաև այս հնարավորության հաշվին ընկերությունն իր նորույթը գնահատել է 2600 դոլար։

Новый смартфон Huawei Mate X с сетью 5G, в руках сотрудника компании (1 марта 2019). Пекин
© REUTERS / JASON LEE
HUAWEI Mate X

Հաջորդը Nokia-ի 5 տեսախցիկով զինված 9 PureView-ն է, որի յուրաքանչյուր տեսախցիկը 12ՄՊ է, հինգն էլ աշխատում են միաժամանակ։ Համացանցում դրա մասին խոսելիս օգտագործում են «ֆոտոների նոր արքա» պատվանունը։ Գերհզոր տեսախցիկով սմարթֆոնը կարժենա 699 դոլար։

Юхо Сорвикас на презентации нового смартфона Nokia 9 PureView на Всемирном мобильном конгрессе MWC 2019 (24 февраля 2019). Барселона
© REUTERS / RAFAEL MARCHANTE
PureView

Եվ վերջապես անդրադառնանք ամենաերկարակյաց սմարթֆոնին։ Այս նորույթը, որին ինժեներներն ու մարկետոլոգները խուճուճ անուն են տվել` Power Max P18K Pop, Energizer-ի արտադրանքն է, կարող է առանց լիցքավորման աշխատել 50 օր, եթե սպասման վիճակում է, և չի մեռնի, քանի դեռ չի լրացել անդադար տեսանյութ նայելու 48–րդ ժամը։ Կա մեկ «բայց». սմարթֆոնը բավականին գիրուկ է և տգեղ է մրցակիցների համեմատ։ Գիրուկն ունի մոտ 2 սմ հաստություն։ Ափսոս, որ այս գաջեթը չես կարող օգտագործել որպես էներգիայի աղբյուր և լիցքավորել այլ սարքեր։ Այդ հնարավորության հաշվին Energizer–ի արտադրանքը մեր առօրյայի անբաժան մասը դառնալու շատ մեծ շանսեր կունենար։

Девушка с новой моделью телефона Energizer Power Max P18K Pop с батареей 18 000 мАч на выставке MWC (26 февраля 2019). Барселона
© AP Photo / Emilio Morenatti
Energizer Power Max P18K Pop
428
թեգերը:
ռոբոտ, սմարթֆոն
Ըստ թեմայի
Ի՞նչ կարող է պատահել, եթե սմարթֆոնին նայելով քայլեք փողոցում. տեսանյութ
Մարդիկ նոր ռոբոտ են ստեղծել, որի միակ թշնամին... մոլախոտն է. տեսանյութ
Ռոբոտներն արդեն դաշնամուր ու հարվածային գործիքներ են նվագում. տեսանյութ
Nokia–ն ու Huawei–ը ներկայացրին իրենց նոր սմարթֆոնները. տեսանյութեր
Ի՞նչ տեսք ունի սմարթֆոնը, որը 50 օր անդադար աշխատում է. տեսանյութ
2 էկրանով սմարթֆոն, թե՞ ֆիլմ մոնտաժող հեռախոս. տեխնոհսկաները նոր «ռումբեր» են պատրաստել
Այ քեզ բան. հեծանիվն ու սմարթֆոնն արդեն ծալվում են, բանտերն ու մեքենաները` «խելոքանում»