Վերա Բրեժնևա

«Կներես, մամ». Վերա Բրեժնևայի դուստրը որոշել է այլևս չլինել մոր «կրկնօրինակը»․ լուսանկար

275
Վերա Բրեժնևայի ավագ դուստրը ցնցել է բաժանորդներին Instagram-յան լուսանկարով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևայի ավագ դուստրը սևահեր է դարձել։ Սոնյա Կիպերմանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում ու ցնցել բաժանորդներին։

«Փոփոխություններ։ Կներես, մամ», - լուսանկարին կից գրել է Կիպերմանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Changes... sorry mom

Публикация от Sonya (@sonyaxkiperman)

Մեկ օրվա ընթացքում հրապարակումն ավելի քան հինգ հազար «like»–ի է արժանացել։

Նրա էջի բաժանորդներին դուր է եկել կերպարանափոխությունը։

«Շատ ավելի լավ է»,– գրել է երկրպագուներից մեկը։

«Անչափ գեղեցիկ է»,– նշել է մեկ ուրիշը։

17-ամյա Կիպերմանը, ըստ երևույթին, որոշել է սևահեր դառնալ մորից տարբերվելու համար։ Նրան հաճախ համեմատում էին մոր հետ ու նշում, որ շատ նման են իրար։

Հիշեցնենք՝ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մասնակիցը հուլիսին Երևան էր եկել։

275
Ըստ թեմայի
Երգչուհի Վերա Բրեժնևան ներկայացել է հայ դիզայների հիասքանչ զգեստով
Կիսամերկ Վերա Բրեժնևան երգել է ձայնագրության տակ և տապալվել գետնին. տեսանյութ
Հայկ Ավանեսյանը ցնցել է Վերա Բրեժնևայի հետ նոր լուսանկարով