Ճանապարհներ

Զանգերում մերկասառույց է, Գեղարքունիքում և Սյունիքում՝ բուք. փակ ճանապարհներ կան

42
(Թարմացված է 23:08 28.02.2019)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վարդենյաց լեռնանցքը փակ Է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-ին, «Սպիտակի» ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում տեղում է ձյուն:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Գառնի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

42
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, եղանակ