00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պանտալոնով Սաակաշվիլի, ՊՊԾ գունդ, ապրիլյան քառօրյա. ինչպե՞ս գործել արտակարգ իրավիճակում

© Sputnik / Aram NersesyanФотограф Sputnik Армения Асатур Есаянц на очередном модуле SputnikPro
Фотограф Sputnik Армения Асатур Есаянц на очередном модуле SputnikPro - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Pro նախագծի շրջանակներում Լևոն Գրիգորյանը և Ասատուր Եսայանցը արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու վարպետության դաս անցկացրեցին ուսանողների համար:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Մեծ արագությամբ սլացող հին ԻԼ–ի (որը արդյունքում հարբած վարորդի պատճառով մխրճվեց Գերմանիայի ԱԳՆ ինքնաթիռի մեջ) ժանգոտ սանդուղք, ցուցարարների հետ առավոտյան հինգին հրապարակում սպիտակ պանտալոնով վազող  Միխեիլ Սաակաշվիլի, ՊԱԿ–ի և հատուկ նշանակության զորքերի վիճաբանություններ, թեժ կետեր, ինչպես նաև աշխատանք մարդկանց հետ, որոնք, ինչպես կերևա հետագայում, հանճարներ են եղել. սա այն նվազագույնն է, ինչի հետ բախվում են լրագրողները իրենց աշխատանքում։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլի  շրջանակում ՀՌՀ ուսանողների համար կազմակերպած վարպետության դասի ժամանակ ասաց Հայաստանում Առաջին ալիքի (ՌԴ) օպերատոր Լևոն Գրիգորյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀեռուստաօպերատոր Լևոն Գրիգորյանը
Պանտալոնով Սաակաշվիլի, ՊՊԾ գունդ, ապրիլյան քառօրյա. ինչպե՞ս գործել արտակարգ իրավիճակում - Sputnik Արմենիա
Հեռուստաօպերատոր Լևոն Գրիգորյանը

«Նորություններ հեռուստատեսության համար. աշխատանքի փորձ» թեմայով վարպետության դասի ընթացքում Լևոն Գրիգորյանը կամ «Մեծ Լյովը», ինչպես նրան ներկայացրեց Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն, ուսանողներին պատմեց  ոչ միայն իրենց ընտրած մասնագիտության առանձնահատկությունների, այլև իր փորձից մի շարք հատկանշական և ուսուցողական դեպքերի մասին։

Участники программы SputnikPro - Sputnik Արմենիա
Հովհաննես Շողիկյանն ու Կարեն Գիլոյանը մասնակցեցին SputnikPRO նախագծին

Նա պատմեց  ընդհանուր առմամբ օպերատորի և մասնավորապես արտասահմանյան ԶԼՄ–ի թղթակցական կետի օպերատորի աշխատանքի  առանձնահատկությունների մասին, ինչպես նաև այն դժվարությունների, որոնք առաջանում են միայնակ գործունեություն ծավալելու պայմաններում։

Նա անդրադարձավ նաև թեժ կետերում և ճգնաժամային իրավիճակներում, օրինակ, խորհրդարանի գրավման կամ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ աշխատելու դժվարություններին, ինչպես նաև պատմեց արցախյան պատերազմի մասին։ «Մենք ամեն րոպե ճշմարտություն էինք փնտրում աշխարհին իսկությունը ցույց տալու համար, ցույց տալու համար այն, ինչ իրականում է տեղի ունենում», – ասաց Գրիգորյանը, հիշեցնելով, որ Դմիտրի Պիսարենկոյի հետ նրանք, ըստ էության, ռազմաճակատային ընկերներ են։

Практиканты в радио Sputnik - Sputnik Արմենիա
Վարպետության դասընթաց ուսանողների համար, կամ ԵՊՀ–ում նաև լսարաններից դուրս են սովորում

Լևոն Գրիգորյանը հիշեց նաև զավեշտալի դեպքերի մասին։ Այսպես օրինակ, Վրաստանում տեղի ունեցած վարդերի հեղափոխության ժամանակ, նա առավոտյան հինգին կարողացավ նկարահանել ցուցարարների հետ հրապարակ մտնող Էդուարդ Շևարդնաձեի կորտեժը, ժողովրդի հետ նրա շփումը և այն ժամանակ դեռ երիտասարդ Միխեիլ Սաակաշվիլու` դրան ամեն կերպ խոչընդոտելու փորձերը։ Սաակաշվիլին վազում էր սպիտակ պանտալոն հագած, ինչ–որ բան էր բղավում վրացերեն, մտնում մեքենաների մեջ, անվտանգության աշխատակիցները նրան նստեցնում էին մեքենան և մեկ այլ տեղ իջեցնում, սակայն նա միևնույնն է վերադառնում էր, և ամբողջ այս զավեշտալի գործընթացը բացառիկ տեսանյութ դարձավ, պատմեց Գրիգորյանը։ Նրա խոսքով` անմիջապես այն բանից հետո, երբ նա վերադարձավ իր աշխատասենյակ, 30 մարդ սկսեցին «կոտրել» նրա դուռը` առաջարկելով ցանկացած գնի դիմաց ձեռք բերել նրա մոտից այդ տեսաժապավենը, սակայն նա այն չտվեց։

«Նման ֆանտաստիկ կադրեր պետք է հասցնել նկարահանել, կարևորը բաց չթողնել անսպասելին և հասցնել ժամանակին նյութերը խմբագրությանը փոխանցել», – ասաց նա։

Վիզուալ բովանդակության կարևորության մասին խոսեց նաև Sputnik  Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցը` հանդիպման երկրորդ մասի շրջանակում տեղի ունեցած «Ֆոտոթղթակցի հմտությունները. ի՞նչ պետք է անել դեպքի վայրում» թրենինգի ժամանակ։

© Sputnik / Aram NersesyanՖոտոթղթակից Ասատուր Եսայանցը
Պանտալոնով Սաակաշվիլի, ՊՊԾ գունդ, ապրիլյան քառօրյա. ինչպե՞ս գործել արտակարգ իրավիճակում - Sputnik Արմենիա
Ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցը

Ցուցադրելով 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ՊՊԾ գնդի գրավմանը, «թավշյա հեղափոխությանը», ինչպես նաև միջազգային խոշոր իրադարձություններին նվիրված պրեզենտացիան, Եսայանցն ուսանողների ուշադրությունը հրավիրեց ցանկացած իրավիճակի համար առանցքային մի հանգամանքի վրա։

«Մի կողմից, աշխատանքում պետք է ուշադրություն չդարձնել կենցաղային մանրուքներին, օրինակ, ցեխ, անձրև և այլն, իսկ մյուս կողմից` պետք է սովորել նկատել դետալները, որոնք պետք է ցույց տալ և որոնք կարող են շատ բան պատմել տեղի ունեցող իրադարձությունների մասին», – ասաց փորձառու լուսանկարիչը, հիշեցնելով, որ պակաս կարևոր չէ լուսանկարին ուղեկցող տեքստը։

Այս համատեքստում նա ցուցադրեց մի լուսանկար, որն արվել էր ապրիլյան քառօրյայի ժամանակ. գառնուկը` պայթած ռումբից առաջացած ձագարափոսի կողքին։

«Գառնուկի տերը մի բան ասաց, որը պարզապես ցնցեց. «շուրջբոլորը մահ էր, իսկ ես ծնունդ էի ընդունում, ես որոշեցի, որ գառնուկը պետք է ծնվի, քանի որ դրանում սիմվոլիկ բան կար», – պատմեց Ասատուր Եսայանցը։

Երիտասարդ լրագրողներին, որոնք մեկը մյուսին ընդհատելով հարցեր էին տալիս, Եսայանցը մի քանի կարևոր խորհուրդ տվեց. «Փոխել ինքդ քեզ` չդավաճանելով քեզ, սա լրագրողի գլխավոր սկզբունքն է, դեմքը չկորցնելով, գումար աշխատել։ Բացի այդ հիշել, որ տեղեկատվության ազատություն չի նշանակում ամենաթողություն»։

Հիշեցնենք, որ SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում։

© Sputnik / Aram NersesyanSputnikPro հերթական մոդուլի վարպետության դասի մասնակիցները
SputnikPro հերթական մոդուլի վարպետության դասի մասնակիցները - Sputnik Արմենիա
1/5
SputnikPro հերթական մոդուլի վարպետության դասի մասնակիցները
© Sputnik / Aram NersesyanSputnikPro հերթական մոդուլի վարպետության դասի մասնակիցները
SputnikPro հերթական մոդուլի վարպետության դասի մասնակիցները - Sputnik Արմենիա
2/5

3/5

4/5

5/5

Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության  բարձր գնահատականին։  Մասնակցությունը SputnikPro  կրթական ծրագրին անվճար է։

Լրահոս
0