ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունները պատերազմ են հայտարարել ԶԼՄ–ներին, իսկ մեդիա ոլորտի ներկայացուցիչներին Երևանի տարբեր կետերում գտնվող գրասենյակներից դուրս հանելու հրահանգը բխում է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Մի շարք հայկական ԶԼՄ–ներ, որոնք գտնվում են Բյուզանդի 1/3, Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում, պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։ Մամուլի ներկայացուցիչները համապատասխան ծանուցում են ստացել Պետական գույքի կառավարման կոմիտեից։ Փաստաթղթում պարզաբանվում է, որ գրասենյակները պետության կողմից տրամադրվել են անհատույց հիմքերով և պետք է ազատվեն սեղմ ժամկետում։
Խմբագրություններին նաև հաղորդել են այն մասին, որ գրասենյակները դրվելու են էլեկտրոնային աճուրդի, իսկ ԶԼՄ–ները կարող են մասնակցել դրան։
«Այդ որոշումները լիովին տեղավորվում են իշխանությունների այն տրամաբանության մեջ, երբ սպառնում են, հոխորտում ու քննադատում լրատվամիջոցներին։ Այս որոշումը նման է վերջնագրի ու խոսում է այն մասին, որ ԶԼՄ–ներին պատերազմ են հայտարարել», – ընդգծեց նա։
Սեյրանյանը հաղորդեց, որ հանդիպում կկազմակերպվի ԶԼՄ–ների բոլոր ներկայացուցիչների հետ, որոնց դուրս են հանում տարածքներից։
«Վատ չէր լինի, եթե դրան մասնակցեր նաև քաղաքապետը», – ասաց նա։
Sputnik Արմենիան կապ է հաստատել Երևանի քաղաքապետ Հակոբ Կարապետյանի հետ` պարզելու համար, թե մտադիր է արդյոք Հայկ Մարությանը մասնակցել վերահիշյալ հանդիպմանը։
«Ես չգիտեմ, թե մտադիր է արդյոք քաղաքապետը հանդիպել նրանց հետ, բայց մեր դիրքորոշումը լիովին արտացոլված է նախօրեին տարածված հայտարարության մեջ», – նշել է Կարապետյանը։
Սեյրանյանը պնդում է, որ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն է կրում անձամբ վարչապետը, այլ ոչ թե քաղաքապետը։
«Ես փորձել եմ կարգավորել իրավիճակը և հանդիպում կազմակերպել ԶԼՄ–ների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, նախօրեին երկու անգամ զանգահարել եմ քաղաքապետի ընդունարան` որպես Ժուռնալիստների միության նախագահ և խնդրել քննարկել նրանց հետ այդ իրավիճակը, սակայն ինձ երկու անգամ մերժել են` հայտարարելով, որ նա զբաղված է։ Եթե իրականում իշխանությունները չեն ցանկանում ճնշել ԶԼՄ–ներին, ապա պետք է քննարկումների գնան և որպես տարբերակ կարող են նրանց տարածքներ տրամադրել Մամուլի շենքում», – նշեց նա։
ԶԼՄ ներկայացուցիչները պատրաստ են քննարկել խնդիրը, բայց մտադիր չեն տարածքները զիջել, որոնց անհատույց վարձակալության մասին պայմանագրերի ժամկետները դեռ չեն լրացել։ Եթե չհաջողվի պայմանավորվել քաղաքապետարանի հետ, ապա «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը և «Հայելի» մամուլի ակումբը կդիմեն դատարան։
Նրանք նշեցին, որ միջոցներ են ծախսել` գրասենյակները վերանորոգելու համար։
«Որոշումն անօրինական է, քանի որ տարածքները անհատույց հիմքով տրամադրվել են մեզ Երևանի ավագանու որոշման հիման վրա, որը չի կարող չեղարկվել քաղաքապետի և առավել ևս Պետական գույքի կառավարման վարչության կողմից», – ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Ավելի վաղ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է. «Շարունակվում են անհարկի և հնարովի շահարկումները մամուլի շենքից և Իսահակյան 28-ից որոշ ԶԼՄ-ների իբր վտարման մասին։ Վստահեցնում եմ, նման բան չկա, այդ ԶԼՄ-ները անհատույց կշարունակեն մնալ իրենց տեղերում։ Մնացած հարցերը կքննարկենք հենց այդ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ առաջիկա շաբաթվա ընթացքում։ Լավ եղեք»։
Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշված է, որ քաղաքի իշխանությունը այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմանները այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ:
Քաղաքային գործող վարչակազմը քաղաքի կառավարումը ստանձնելու պահից ի վեր աշխատանքի մեկ հիմնարար սկզբունք ունի. գործել՝ ելնելով բացառապես համայնքի շահերից:
Այդ գործելաոճի բաղկացուցիչներից է հատկապես լրատվամիջոցների հետ առավելագույնս բաց և թափանցիկ աշխատանքը, որի արդյունքում մեդիան առանց որևէ խոչընդոտի քաղաքապետարանի և ավագանու աշխատանքները լուսաբանելու հնարավորություն է ստացել, և որի միջոցով հանրությունը պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն է ստանում քաղաքին վերաբերող ցանկացած խնդրի մասին, նշվում է հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



