00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաթիկ Սեյրանյանը մեղադրում է Փաշինյանին` ԶԼՄ–ներին ճնշելու մեջ

© Sputnik / Asatur YesayantsСатик Сейранян
Сатик Сейранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԶԼՄ–ների ներկայացուցիչները, որոնց քաղաքապետարանը խնդրել է ազատել զբաղեցրած տարածքները, մտադիր են բողոքարկել որոշումը դատարանում։ Ժուռնալիստների միության նախագահը մտահոգված է ստեղծված իրավիճակով և ամեն ինչում մեղադրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունները պատերազմ են հայտարարել ԶԼՄ–ներին, իսկ մեդիա ոլորտի ներկայացուցիչներին Երևանի տարբեր կետերում գտնվող գրասենյակներից դուրս հանելու հրահանգը բխում է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Пресс-конференция супруги премьер-министра Анны Акопян (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի կինն այցելել է Թեհրանի հայոց ազգային դպրոց. լուսանկարներ

Մի շարք հայկական ԶԼՄ–ներ, որոնք գտնվում են Բյուզանդի 1/3, Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում, պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։ Մամուլի ներկայացուցիչները համապատասխան ծանուցում են ստացել Պետական գույքի կառավարման կոմիտեից։ Փաստաթղթում պարզաբանվում է, որ գրասենյակները պետության կողմից տրամադրվել են անհատույց հիմքերով և պետք է ազատվեն սեղմ ժամկետում։

Խմբագրություններին նաև հաղորդել են այն մասին, որ գրասենյակները դրվելու են էլեկտրոնային աճուրդի, իսկ ԶԼՄ–ները կարող են մասնակցել դրան։

«Այդ որոշումները լիովին տեղավորվում են իշխանությունների այն տրամաբանության մեջ, երբ սպառնում են, հոխորտում ու քննադատում լրատվամիջոցներին։ Այս որոշումը նման է վերջնագրի ու խոսում է այն մասին, որ ԶԼՄ–ներին պատերազմ են հայտարարել», – ընդգծեց նա։

Սեյրանյանը հաղորդեց, որ հանդիպում կկազմակերպվի ԶԼՄ–ների բոլոր ներկայացուցիչների հետ, որոնց դուրս են հանում տարածքներից։

«Վատ չէր լինի, եթե դրան մասնակցեր նաև քաղաքապետը», – ասաց նա։

Sputnik Արմենիան կապ է հաստատել Երևանի քաղաքապետ Հակոբ Կարապետյանի հետ` պարզելու համար, թե մտադիր է արդյոք Հայկ Մարությանը մասնակցել վերահիշյալ հանդիպմանը։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Ирана Хасан Рухани на совместной пресс-конференции (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Հայ-իրանական հարաբերություններում եղանակը շատ լավ է. Փաշինյան

«Ես չգիտեմ, թե մտադիր է արդյոք քաղաքապետը հանդիպել նրանց հետ, բայց մեր դիրքորոշումը լիովին արտացոլված է նախօրեին տարածված հայտարարության մեջ», – նշել է Կարապետյանը։

Սեյրանյանը պնդում է, որ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն է կրում անձամբ վարչապետը, այլ ոչ թե քաղաքապետը։

«Ես փորձել եմ կարգավորել իրավիճակը և հանդիպում կազմակերպել ԶԼՄ–ների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, նախօրեին երկու անգամ զանգահարել եմ քաղաքապետի ընդունարան` որպես Ժուռնալիստների միության նախագահ և խնդրել քննարկել նրանց հետ այդ իրավիճակը, սակայն ինձ երկու անգամ մերժել են` հայտարարելով, որ նա զբաղված է։ Եթե իրականում իշխանությունները չեն ցանկանում ճնշել ԶԼՄ–ներին, ապա պետք է քննարկումների գնան և որպես տարբերակ կարող են նրանց տարածքներ տրամադրել Մամուլի շենքում», – նշեց նա։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Ирана Хасан Рухани на совместной пресс-конференции (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Մեր նպատակն է թույլ չտալ, որ որևէ 3–րդ երկիր միջամտի մեր համագործակցությանը. Ռոհանի

ԶԼՄ ներկայացուցիչները պատրաստ են քննարկել խնդիրը, բայց մտադիր չեն տարածքները զիջել, որոնց անհատույց վարձակալության մասին պայմանագրերի ժամկետները դեռ չեն լրացել։ Եթե չհաջողվի պայմանավորվել քաղաքապետարանի հետ, ապա «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը և «Հայելի» մամուլի ակումբը կդիմեն դատարան։

Նրանք նշեցին, որ միջոցներ են ծախսել` գրասենյակները վերանորոգելու համար։

«Որոշումն անօրինական է, քանի որ տարածքները անհատույց հիմքով տրամադրվել են մեզ Երևանի ավագանու որոշման հիման վրա, որը չի կարող չեղարկվել քաղաքապետի և առավել ևս Պետական գույքի կառավարման վարչության կողմից», – ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Официальный визит премьер-министра Армении Никола Пашиняна в Иран (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Իրանի շուրջ իրադարձությունները հուզում են ՀՀ–ին. Փաշինյանը` ԱՄՆ–ի պատժամիջոցների մասին

Ավելի վաղ  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է. «Շարունակվում են անհարկի և հնարովի շահարկումները մամուլի շենքից և Իսահակյան 28-ից որոշ ԶԼՄ-ների իբր վտարման մասին։ Վստահեցնում եմ, նման բան չկա, այդ ԶԼՄ-ները անհատույց կշարունակեն մնալ իրենց տեղերում։ Մնացած հարցերը կքննարկենք հենց այդ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ առաջիկա շաբաթվա ընթացքում։ Լավ եղեք»։

Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշված է, որ քաղաքի իշխանությունը այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմանները այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ:

Քաղաքային գործող վարչակազմը քաղաքի կառավարումը ստանձնելու պահից ի վեր աշխատանքի մեկ հիմնարար սկզբունք ունի. գործել՝ ելնելով բացառապես համայնքի շահերից:

Այդ գործելաոճի բաղկացուցիչներից է հատկապես լրատվամիջոցների հետ առավելագույնս բաց և թափանցիկ աշխատանքը, որի արդյունքում մեդիան առանց որևէ խոչընդոտի քաղաքապետարանի և ավագանու աշխատանքները լուսաբանելու հնարավորություն է ստացել, և որի միջոցով հանրությունը պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն է ստանում քաղաքին վերաբերող ցանկացած խնդրի մասին, նշվում է հայտարարության մեջ։

Լրահոս
0