Քիմ Քարդաշյան

Սևազգեստ Քարդաշյաններն ուրիշ տղամարդկանց հետ իրարանցում են առաջացրել համացանցում

430
Սևազգեստ Քիմ, կարմրազգեստ Քիմ, հագնված Քիմ, մերկ Քիմ... Մի խոսքով, Քարդաշյանը վաղուց արդեն ապրանքանիշ է դարձել։ Նա երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, որոնք ուշիուշով հետևում են աստղի յուրաքանչյուր քայլին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Keeping Up with the Kardashians (Քարդաշյանների ընտանիքը) հեռուստաշոուի աստղ, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել Instagram–ում։ Երկուսն էլ Versace ապրանքանիշի սև երկար զգեստով են։

«Սիրում եմ այն պահերը, երբ քույրս ու ես երկվորյակ ենք դառնում։ Ես ու Քորթնին միշտ ենք այսպես անում։ Սա մի քանի շաբաթ առաջ էր», – գրել է Քիմը։

Քիմն ու Քորթնին լուսանկարվել են տարբեր տղամարդկանց հետ։ Լուսանկարները կարող եք դիտել թերթելով։

Յոթ ժամվա ընթացքում հրապարակումն ավելի քան 1,6 միլիոն like–ի է արժանացել։

Ի դեպ, Քարդաշյան քույրերը մասնակցել են amfAR բարեգործական հիմնադրամի ավանդական ընթրիքին։ Հիմնադրամը զբաղվում է ՁԻԱՀ–ի դեմ պայքարի հետազոտումներով։ Ավանդական ընթրիքը կայացել է փետրվարի սկզբին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում։

Քիմը երեկույթի համար ընտրել էր Versace–ի 1991 թվականի հավաքածուի զգեստը։

430
թեգերը:
Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (132)
Ըստ թեմայի
«Քիմ, դու ֆոտոշոպի թագուհի ես». սոցցանցերի օգտատերերն ապշել են Քարդաշյանի լուսանկարներից
Հայրիկի փոքրիկը. Քարդաշյանը հիացրել է դստեր հուզիչ լուսանկարով
«Կուզենայի` այստեղ լինեիր». Քարդաշյանի և հոր լուսանկարը լացացրել է բաժանորդներին
Քլոե Քարդաշյանն անհավանական հուզիչ գրառում է արել փեսացուի դավաճանության մասին
Կրծքերի պատճառով Քարդաշյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում. լուսանկարներ