«Անմահ գունդը» Երևանում

«Անմահ գունդը» Հայաստանում լուսանկարներ է հավաքում ՌԴ-ում անցկացվող ցուցահանդեսի համար

369
(Թարմացված է 23:07 26.02.2019)
«Անմահ գունդը» ու ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների բարեկամներին միանալ «Հիշատակի ճանապարհ» ակցիային։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի— Sputnik. «Անմահ գունդ» կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ դիմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների բարեկամներին` պատերազմի իրենց հարազատ մասնակիցների լուսանկարները ուղարկելու խնդրանքով։ 

Տվյալները հավաքում են «Հիշատակի ճանապարհ» պատկերասրահի համար, այն  լինելու է Մոսկվայի մարզում` «Պատրիոտ» այգում։ Նախատեսվում է Մեծ Հայրենականի մասնակիցների լուսանկարներից տեսաշար ցուցադրել։ Այդ ցուցադրությունը կոչված է անմահացնել ֆաշիզմի դեմ մղած պայքարի մասնակիցների հիշատակը ու նպաստել երիտասարդ սերնդի մեջ տեղեկացվածության բարձրացմանը։

«Անմահ գունդ» կազմակերպությունը հայտնում է, որ պատերազմի մասնակիցների ժառանգները կարող են բերել լուսանկարները «Յուպիտեր» լուսանկարչական մասնագիտացված ցանցի ցանկացած կետ ու անվճար սքանավորել։ Լուսանկարները կուղարկվեն ՀՀ պաշտպանության նախարարություն՝ «Հիշատակի ճանապարհ» պատկերասրահում ցուցադրվելու համար, նաև տպագրվելու են «Անմահ գունդ» ակցիայի համար, որը կայանալու է մայիսի 9–ին Երևանում։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը խնդրել էր ակտիվորեն ներգրավվել նախաձեռնությունը։

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշահամալիրում կայանալիք «» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

ՊՆ–ն խնդրում է լուսանկարները և տվյալները ուղարկել modpress@mil.am, hayzinvor@mil.am հասցեներին` նամակն անվանելով «1941-1945»:

369
թեգերը:
Ռուսաստան, Երևան, Հայաստան, Հայրենական մեծ պատերազմ
Ըստ թեմայի
Ոտքով դեպի Մոսկվա ու Արցախ. Գրիշա Տեպոյանը հորը չի տեսել, բայց հիշում է
Հայաստանի նախագահը միացել է «Անմահ գունդ» ակցիային
Անմահ գունդը. հայերի հաղթանակների պատմությունները
«Անմահ գունդ» ակցիան՝ Երևանում
Երևանում մի քանի հազար մարդ մասնակցեց «Անմահ գունդ» ակցիային