ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

«Ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից». ՊՎԾ պարզաբանումը

417
(Թարմացված է 21:04 26.02.2019)
Երեկ ուշ երեկոյան մամուլում լուր տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների, այդ թվում՝ Ադյան եղբայրներին:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 26-ի առավոտյան մամուլի ներկայացուցիչները փորձում էին ճշտել լուրի իսկությունը:

Armtimes.com-ին ՀՀ Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ասել էր, թե չի տիրապետում նման տեղեկատվության՝ հավելելով, որ դա պետք է ԱԱԾ-ից ճշտել: Հարցին, թե արդյո՞ք Ադյան եղբայրները աշխատանքի գնացել են, Մեջլումյանը պատասխանել էր, որ «չի տիրապետում»:

Ծառայությունը միայն երեկոյան ժամը 20:00-ի շրջանում տարածեց պաշտոնական պարզաբանում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։ Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։

Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»։

417
թեգերը:
Հայաստան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Կառավարությունը որոշել է փակել «ԿԳԲ–ի պադվալը», «Նուբարաշենը» դեռ կսպասի
ԱԱԾ-ն կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր է բացահայտել. տեսանյութ
«Չեն ներվելու». «դուքյանչիների» պատճառած վնասի մեծ մասը վերականգնվել է. դատախազ
Վերահսկողական ծառայությունը ՊԵԿ–ի ու նախարարությունների պարգևավճարներում խնդիրներ է գտել
«Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» ՋԷԿ–ի մշակույթի տան շենքը

Կարապետյանի ընկերությունը կպահպանի «Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» ՋԷԿ–ի պատմական շենքերը

0
Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայայում» գտնվող ՋԷԿ-7–ը կառուցվել է 1920-ականներին՝  մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվայում «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» ջերմաէլեկտրակենտրոնի տարածքի շինարարության ժամանակ կպահպանվեն  և կվերակառուցվեն պատմական շենքերը։ Լուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Տաշիր» նախագծի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը։

2010 թվականին շահագործման հանձնված էլեկտրակայանը ճանաչվել է  մշակութային ժառանգության օբյեկտ։ Այն կառուցվել է մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։

«Տաշիրը», որը 2014 թվականին ՋԷԿ–ի հետ միասին գնել էր հողատարածքը, մտադիր է այնտեղ կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր։

«Մշակութային ժառանգության օբյեկտը քանդելու մասին» որևէ խոսք չկա։ Այդ լուրերը չափազանցված են։ Հակառակը, հայտնի էլեկտրակայանը կպահպանի իր նախնական տեսքը, կվերակառուցվի և կդառնա տեսարժան վայր՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Նախագիծը համաձայնեցվել է Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի հետ 2019 թվականի մայիսին», – հայտնել է Աճեմյանը։

Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտում իրենց հերթին պարզաբանել են, որ ՋԷԿ–ի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելուց բացի, նախատեսում է  նաև «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա էլեկտրակայանի» վերակառուցում և հարմարեցում։ Նոր շինարարությունը նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության օբյեկտի սահմաններից դուրս։

«Տվյալ շենքի վերաբերյալ հաստատվել է պահպանման առարկա, որը նախատեսում է շենքի` 1925-1928 թվականներին թվագրվող բոլոր տարրերի պահպանում», – պարզաբանել է գերատեսչությունը։

«Տաշիրի» ներկայացուցիչը հավելել է, որ ընկերությունը հաշվի է առնում հողատարածքի տեղակայման կարևոր պատմական կոնտեքստը և նախագծումը հանձնարարել է Վենետիկի բիենալեի դափնեկիր, ճարտարապետ Իլյա Ուտկինին, որը հայտնի է իր՝ պատմական միջավայրի վերարտադրման և պահպանման հաջողված աշխատանքներով։

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է սեփականատեր և ղեկավարում է շինարարական, արդյունաբերական ոլորտի, վերավաճառքի, ռեստորանային բիզնեսի, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ակտիվներ։ Անշարժ գույքի ոլորտում ակտիվների ընդհանուր պորտֆելը, ընկերության տվյալներով, շուրջ 2.5 մլն քմ է։

0
թեգերը:
Մոսկվա, Սամվել Կարապետյան, «Տաշիր» ընկերությունների խումբ
Ապօրինի պատշգամբ

Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

17
(Թարմացված է 16:33 12.08.2020)
Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեն։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները և սպառնացել է երեխային նետել պատշգամբից։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից նա նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին

17
թեգերը:
Կին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, Հայաստան