00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կանայք տղամարդկանցից խելացի են. «տաքսիստ» Նասերին ասաց, թե ինչն է իրեն «խենթացնում»

© Sputnik / Asatur YesayantsФранцузский актер Сами Насери с братом Биби в Ереване
Французский актер Сами Насери с братом Биби в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լյուկ Բեսսոնի «Տաքսի» ֆիլմաշարի հերոս Սամի Նասերն ու նրա եղբայր Բիբին Երևանում հանդիպել և անկեղծ զրույց են ունեցել ուսանողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Լյուկ Բեսսոնի «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին մեծացել է Փարիզի թաղամասերից մեկում, որտեղ շատ հայեր կային։ Նա նաև մտերիմ է եղել Շառլ Ազնավուրի հետ։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց դերասանի եղբայրը` Բիբի Նասերին։

Բիբի Նասերին պատմեց, որ մանկուց հայերի շրջապատում է մեծացել, և հաճախ էր եղբոր հետ Ազնավուր լսում։ Հայաստանը ևս նրանց տպավորել է իր ջերմությամբ և ժպիտներով, սակայն նա անկեղծ խոստովանեց, որ ֆրանսիական խոհանոցը նրան ավելի շատ է դուր գալիս  և ֆրանսիական ուտեստներից ավելի հզոր բան չկա։

Сами Насери поет песню Азнавура Мама - Sputnik Արմենիա
«La Mamma». Սամի Նասերին երգել է Շառլ Ազնավուրի իր սիրած երգը. տեսանյութ

Բիբիի խոստովանությունը չգնահատեց Սամին, որը որոշեց շտկել իրավիճակը`հայտարարելով, որ եղբայրը կատակում է։ Ուսանողները խնդրեցին փոխհատուցել  եղբոր անհաջող կատակը և Ազնավուրի երգացանկից որևէ բան կատարել։ Սակայն Սամին քաղաքավարի հրաժարվեց` ընդգծելով, որ Հայաստան գալու օրվանից երգում է և կարող է կարաոկեի սիրահարի տպավորություն թողնել։

Ուսանողներից մեկը հարցն ուղղեց ֆրանսերենով։ Սամին գնահատեց նախաձեռնությունն ու սկսեց ծափահարել երիտասարդին։ Այնուհետև պատասխանեց` նշելով, թե ինչ ծանր է հայտնիների կյանքը։ Խոստովանեց, որ երբեմն «խենթանում է փառքից» և կարևոր է, որ կողքին լավ ընկերներ ու հարազատներ լինեն, որոնք կարող են ճիշտ խորհուրդներ տալ։

Մեկ այլ ուսանող հետաքրքրվեց` իսկապես Սամին «աստծու» նման է մեքենա վարում և արդյոք նրան դժվար  էր տրվել աշխարհի ամենահայտնի տաքսիստի դերը։

Դերասանը պատմեց, որ ավտոմեքենա  վատ չի վարում, սակայն ֆիլմում բոլոր լուրջ հնարքները կատարել են պրոֆեսիոնալ վարորդներն ու աշխարհի ամենահայտնի կասկադյորները, նկարահանումներին էլ միշտ ներկա են գտնվել ոստիկանության աշխատակիցները։

«Երբ մենք ռեստորան են գնում, ոգելից խմիչքներ ենք օգտագործում, այդ դեպքում երկու ելք կա`  կամ տաքսի կանչել, կամ մեզանից մեկը չպետք է խմի։ Այդ մեկը ես չեմ լինում։ Հետևաբար, հաճախ եմ օգտվում տաքսի ծառայություններից», – պատմեց նա։

Սամին նկատեց, որ դահլիճում ավելի շատ աղջիկներ կան, քան տղաներ և հարցրեց, թե արդյո՞ք նրան կանացի գիմնազիա չեն բերել։ Բացասական պատասխան լսելով` հետևություն արեց. հայ կանայք տղամարդկանցից խելացի են։

Նշենք, որ ամենահայտնի տաքսիստը Հայաստան  է ժամանել Գագիկ Ծառուկյանի հրավերով, եղբոր` Բիբիի հետ` Mix Fight 40 խառը մարտարվեստի մրցումներին մասնակցելու համար։

Լրահոս
0