Աննա Հակոբյան

Փաշինյանի կնոջ հիմնադրամի նվիրատուների ցանկը հրապարակվեց

1898
(Թարմացված է 13:33 25.02.2019)
77 հոգանոց ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ն, որը 51 միլիոն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի հիմնած հիմնադրամին։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի կնոջ հիմնած «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամին 2018 և 2019 թվականներին գումար փոխանցած կազմակերպությունների ու անհատների ցանկը հրապարակվել է։

2018 թվականի ցանկում 77 կազմակերպության և անհատի անուն կա։ Ներկայացնում ենք առաջին 10-ը։

1. «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարան», ՓԲԸ, 51,000,000.00 դրամ,

2 . Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Դեր Մամփրե Կուզույան, 47,985,000.00 դրամ ($100,000),

3. Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ, 31,190,400.00 դրամ ($64,980),

4. «Ամերիաբանկ» ՓԲԸ, 11,856,700.00 դրամ,

5. Ալեքսանյանների Ընտանիք բարեգործական հիմնադրամ, 10,000,000.00 դրամ,

6. Հայաստանի Պարի Պետական Անսամբլ, 9,536,000.00 դրամ,

7. Անահիտ Ծառուկյան, 5,000,000.00 դրամ,

8. «Գրանդ Քենդի» ՍՊԸ, 5,000,000.00 դրամ,

9. Ջավահիր Ծառուկյան, 5,000,000.00 դրամ,

10. «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, 3,000,000.00 դրամ,

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

2019 թվականի նվիրատուներն առայժմ 19-ն են։

1. «Ամերիաբանկ» ՓԲԸ, 33,793,750.00 դրամ,

2. Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միություն, 3,416,305.00 դրամ ($7,015.00),

3. «Ինեկոբանկ» ՓԲԸ, 2,500,000.00 դրամ,

4. Սարգիս, Էստեֆան Անդրիասյաններ և ընկերներ, 1,461,000.00 դրամ ($3,000.00),

5. «Գագիկ Ծառուկյան» ԲՀ, 1,000,000.00 դրամ,

6. Ջավահիր Ծառուկյան, 1,000,000.00 դրամ,

7. Դիրան Մանուելի Բաղդադյան, 970,000.00 դրամ,

8. Քարֆուր Սուպերմարկետների հանգանակության տուփեր, 843,980.00 դրամ,

9. «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, 750,000.00 դրամ,

10. «Առողջության Կամուրջ», 730,500.00 դրամ ($1,500.00)

11. Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ, 350,000.00 դրամ,

12. «Կարաս Գրուպ» ՍՊԸ, 307,800.00 դրամ,

13. «Էռնտ ընդ Յանգ» ՓԲԸ, 300,000.00 դրամ,

14. «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ, 48,000.00 դրամ,

15. Մինե Մինասյան/ Կարպիս Ջինանյանի հիշատակին, 40,000.00 դրամ,

16. Անի Բաղդասարյան, 20,000.00 դրամ,

17. Արմինե Երվանդի Սարգսյան, 20,000.00 դրամ,

18. Լիլիթ Ստեփանի Լազարյան, 20,000.00 դրամ,

19. Լիլիթ Մարգարյան, 19,200.00 դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018թ.-ի ամռանն ազդարարեց բարեգործական՝ «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց ինքն է՝ Աննա Հակոբյանը: Հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը։

1898
թեգերը:
Աննա Հակոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի կնոջն անակնկալ են մատուցել օդանավում
Նիկոլ Փաշինյանի դստրիկը երգում է տոնածառի մասին հին ու սիրված երգը. տեսանյութ
Փաշինյանն ու կինը սելֆի են արել դասից փախած երեխաների հետ. լուսանկար
Աննա Հակոբյանն ասել է, թե որքան են ծախսել դստեր ծննդյան համար և պատասխանել մեղադրանքներին
Փաշինյանի կինը մանրամասն գրել է` որքան է արժեցել Շվեյցարիա կատարած այցը
«Վախենում էի, որ կծիծաղեն ինձ վրա». Հակոբյանը`քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին
Աննա Հակոբյանը ոչինչ չի թաքցնում. նա հաշվետվություն ներկայացրեց ամեն լումայի համար
Հակոբյան. «Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում և լուրջ հետևություններ անում»
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, արխիվային լուսանկար

Պատահականությո՞ւն, թե՞․․․ Սպիտակ տանն առաջին անգամ հնչեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը

136
(Թարմացված է 21:54 07.07.2020)
Ամենայն հավանականությամբ Սպիտակ տանը որոշել են փորձարկել Թուրքիայի նյարդերը, միաժամանակ դրական ուղերձ հղելով հայկական սփյուռքին։ Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզ է, պարզաբանում են հայ փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքէնանիի հայտարարությունը որևէ ազդեցություն չի ունենա Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ իշխանությունների դիրքորոշման վրա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղարը, քննդատելով Black Lives Matter շարժման մասնակիցների կողմից հուշարձանների պղծման հետևանքները, ճեպազրույցի ժամանակ օգտագործել էր «Հայոց ցեղասպանության հուշարձան» տերմինը։

«Փաստը մնում է փաստ․ Սպիտակ տան որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որևէ մամուլի քարտուղար նախկինում այդ իրադարձությունները նկարագրելու համար «ցեղասպանություն» բառը չէր օգտագործել։ Այս համատեքստում դա նորություն է»,-ասաց Սարգսյանը։

Փորձագետը վստահ է՝հայտարարությունը, սակայն, չի կարող որևէ կապ ունենալ Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման հետ։

Նա չի բացառում, որ Մաքէնանին կարող էր «փորձագնդակ նետել»՝ հետագա հետևանքները և իրադարձությունների զարգացումը, մասնավորապես՝ Թուրքիայի արձագանքը վերլուծելու համար։

«Ես Սև քոչարին եմ», կամ ինչ կապ ունի Ցեղասպանությունը «Black lives matter» շարժման հետ

Ամերիկյան մամուլում այս թեման առավել ակտիվորեն լուսաբանեցին ավանդաբար դեմոկրատական թևը ներկայացնող պարբերականները, մասնավորապես խոսքը The Washington Post թերթի մասին է։ Փորձագետը կանխատեսում է, որ հիմա ԱՄՆ-ում կփորձեն մոռանալ այս թեման և չզարգացնել այն։

 «Այնուամենայնիվ, ՀՀ արտգործնախարարությունը պետք է արձագանքեր, շնորհակալություն հայտներ այդ իրադարձություններին պատմականորեն ճիշտ գնահատական տալու համար»,-ընդգծեց Սարգսյանը։

Մեկնաբանելով Ուեսթ-Քարդաշյան զույգի ազդեցությունը, քաղաքագետը նշեց, որ հռչակավոր ռեփ-արտիստը նախագահ դառնալու ոչ մի շանս չունի, քանի որ բաց է թողել իր թեկնածությունը ներկայացնելու բոլոր վերջնաժամկետները։

Ավելի վաղ Ուեսթը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Փորձագետի խոսքով՝ տեսականորեն Ուեսթը կարող էր Սպիտակ տան համար պայքարել որպես անկախ թեկնածու, սակայն այստեղ էլ հնարավորությունները գրեթե զրոյական են։ Միակ բանը, ինչին Ուեսթը կարող է հասնել՝ Ջո Բայդենի ընտրազանգվածի մի մասը խլելն է։

Իր հերթին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Մաքէնանիի հայտարարությունը չարժե ֆետիշացնել։ Հարկավոր է սպասել ԱՄՆ իշխանությունների պաշտոնական բացատրությանը, որը անկասկած կլինի, երբ Թուրքիան հանդես գա համապատասխան ագրեսիվ արձագանքով։

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

Մելքոնյանի դիտարկմամբ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Բանն այն է, որ հուշարձանը կոչվում է հենց «Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան», և հնարավոր է, որ Մաքէնանին պարզապես կարդացել է տեքստը՝ նշելով անունը։

«Մյուս կողմից՝ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները տեսականորեն չեն կարող պատահական լինել։ Դա դիվանագիտական տեքստ է, որում կարող են թաքնված ուղերձներ լինել»,- պարզաբանեց Մելքոնյանը։

Նա չի բացառում, որ «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործվել է Թուրքիայի, Հայաստանի և հայկական շրջանակի զգոնությունը ստուգելու, ինչպես նաև հայկական սփյուռքին դրական ազդակներ հաղորդելու համար։

Մելքոնյանի համոզմամբ՝ եթե խոսքն, այնուամենայնիվ, անխոհեմ արտահայտության մասին է, ապա դա միայն հերթական անգամ հաստատում է, որ միջազգային գիտակցության մեջ 1915 թվականի իրադարձությունները ասոցացվում են Ցեղասպանության հետ:

«Հայաստանը պետք է սպասի հետագա զարգացումներին, որպեսզի հասկանա, թե ինչպես կարելի է օգտագործել իրավիճակը՝սեփական շահերից ելնելով»,- շեշտեց փորձագետը։

Էրդողանն ընդդեմ Հայոց ցեղասպանության, կամ ինչից է այդքան վախենում Անկարան

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ

136
թեգերը:
Սուրեն Սարգսյան, Սպիտակ տուն, Հայաստան, Թուրքիա, ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն
թեմա:
Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
«Պետք է կանխվեն ռիսկերը` նոր ցեղասպանությունների ականատես չլինելու համար». Մնացականյան
Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին
Ի՞նչ կա դրա մեջ, ցեղասպանությունը ճանաչելը նաև քաղաքական քայլ էր. Աբաս Ջումա
Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը
Արսեն Թորոսյան, արխիվային լուսանկար

Սկսվել է Մարտունու բուժկենտրոնի շինարարությունը. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

68
(Թարմացված է 20:59 07.07.2020)
Ժամանակակից հիվանդանոցը ախտորոշիչ և բուժական ծառայություններ կմատուցի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է։ Facebook-ի իր պաշտոնական էջում լուրը հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կառուցվող բուժկենտրոնի նախագծման լուսանկարները հրապարակել։

Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում

«2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը»,- գրել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է, որ բուժկենտրոնի՝ տիպային նախագծով կառուցման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Նախագծման փուլից մինչև բժշկական կենտրոնի հագեցման բոլոր աշխատանքները համակարգվում են Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

68
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, հիվանդանոց, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է. Թորոսյանը խոսեց ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների մասին
Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան
«Դեղերն արդեն կիրառում ենք, իսկ պատվաստանյութ գնելու համար քայլեր կսկսենք անել». Թորոսյան
«Արմատա» Տ-14

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

52
(Թարմացված է 23:52 07.07.2020)
Ռուսաստանը շարունակում է զենքի միջազգային շուկայում «նեղել» մրցակիցներին և աշխարհում նմանը չունեցող նմուշ է առաջարկում՝ 2-րդ սերնդի «Արմատա» Տ-14 տանկը։ Դա վկայում է ռուսական պաշտպանաարդյունաբերական համալիրի հաջող զարգացման մասին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հուլիսի 6-ին ասել է, որ Մոսկվան մտադիր է արտահանել «Արմատա» Տ-14 նորագույն տանկերը։ Ռուսաստանը բացառապես վստահելի ու արդյունավետ զենք է վաճառում, որը պահանջարկ է ունենալու և առաջ է անցնելու մրցակիցների արտադրությունից։  

Танки Т-14 Армата
© Sputnik / Евгений Одиноков
«Արմատա» Տ-14

Հետաքրքրական է, որ սա հետպատերազմյան երրորդ սերնդի ստեղծած միակ տանկն է աշխարհում։ Նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարությունն այս եզակի զրահատեխնիկայի դեռևս 132 միավոր ստանալու պայմանավորվածություն ունի։ Ակնկալվում է, որ դրանք կմատակարարվեն մինչև 2021 թվականի ավարտը։ Արտասահմանյան վաճառքը կսկսվի այն բանից հետո, երբ կկատարվի ՌԴ պաշտպանության նախարարության պատվերն ու կհաստատվի մեքենայի արտահանման տեսքը (մասնագետները որոշում են՝ ինչը կարող է արտասահման գնալ, իսկ որ տեսակներն են օգտագործելու բացառապես ռուսաստանյան զորքերը)։

Բարձր տեխնոլոգիական տանկը էժան չէ՝ մինչև 7 միլիոն դոլար մեկ միավորի դիմաց, ընդ որում՝ «Արմատայի» հանդեպ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը։ Ի դեպ, հայտնի արտասահմանյան տանկերը ՝ Ամերիկյան «Աբրամսը», ֆրանսիական «Լեկլերկը», գերմանական «Լեոպարդը», Իսրայելական «Մերկավան», վաճառվում են 6 – 12 միլիոն դոլար գնային դիապազոնում։

Հավանական պատվիրատուները

Ավելի վաղ Եգիպտոսը որոշել էր 400 – 500 հատ նորագույն ռուսական Տ-90ՄՍ տանկ պատվիրել ու հավանաբար հետագայում Տ-14 կպատվիրի։ Հնդկաստանը պատրաստվում է մինչև 1770 ժամանակակից տանկ ձեռքբերել ու դիտարկում է նաև «Արմատան»․ նախնական գործարքի գումարը 442 մլրդ ռուբլի է գնահատվում։ Հաստատ անտարբեր չի մնա նաև Չինաստանը։

Ռուսական նորագույն տանկի արտահանման ծավալները դեռ որոշված չեն։ Անկասկած Տ-14-ը կծառայի նաև ԱՊՀ երկրների ամրապնդմանը։ Ավելի վաղ ակտիվորեն ռուսական արտադրության զրահատեխնիկա էին գնում Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազաստանը, Ուզբեկստանը։

Ռուսաստանը խաղաղ քայլերով գրավել է զենքի համաշխարհային շուկայի մոտ մեկ երրորդը։ «Ռոսոբորոնէքսպորտը» 55 միլիարդ դոլարի պատվեր ունի (ԱՄՆ-ից հերո աշխարհում երկրորդ տեղն է)։ Ռուսական զենքի արտահանման մոտ 15%-ը ցամաքային տեխնիկա է։ ՌԴ-ն կարողացել է նոր տանկերի շուկայում չճանաչված առաջատար դառնալ։ Պատահական չէ, որ Արւմուտքում Տ-90 տանկն անվանել են «ռուսական պաշտպանական մահաբեր հիթ»։ Առաջիկա տարիներին «Ուրալվագոնզավոդը» մոտ 2500 Տ-90ՄՍ տանկ կուղարկի պատվիրատուներին։ Նորագույն Տ-14-ը խոստանում է արտահանման հաղթարշավի արժանի շարունակողը դառնալ։

Տեխնոլոգիական գերազանցությունը

Տ-14-ը նախատեսված է հակառակորդի հետ անմիջական շփմամբ մարտի, մոտոհրաձգային ստորաբաժանումների հարձակմանն աջակցելու, հակառակորդի ամրաշինական կառույցների, թաքստոցներում ու բաց տարածքում կենդանի ուժի վերացման համար։ «Արմատա» տանկը հաջողությամբ փորձարկվել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական պայմաններում։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի

 «Արմատան» աշխարհում  նորագույն կառուցվածք ունեցող առաջին տանկն է, որ ստացել է ամբողջ էլեկտրամագնիսական սպեկտրում նկատելիության նվազեցման «սթելս-տեխնոլոգիաները»։ Մեքենան ունի հատուկ համակարգ, որի շնորհիվ մարտի դաշտում Տ -14-ի յուրաքանչյուր անձնակազմ գործում է ոչ թե առանձին, այլ մարտավարական օղակի կառավարման միասնական համակարգում։

Առաջատար երկրների մասնագետները երկու տասնամյակ է մտածում են կառուցվածքով Տ-14-ին նման տանկ ստեղծելու գաղափարի շուրջ։ Առաջխաղացում կա, սակայն միայն Ռուսաստանը կարող է սերիական արտադրություն սկսել։

Танки Т-14 Армата
© Sputnik / Михаил Воскресенский
«Արմատա» Տ-14

«Արմատան» աշխարհում ուղիղ մրցակիցներ կամ անալոգներ չունի։ Նախորդ տարի Տ-14-ն ամենազարգացած երկների 12 մեքենաների շարքում լավագույնն է ճանաչվել։ Ռուսաստանը միայնակ է ստեղծել այն։ Առանց չափազանցության սա կարելի է համարել տանկաշինության ոլորտի տեխնոլոգիական հեղափոխություն, այն իրավամբ կարող է զգալի տնտեսական ու ռազմաքաղաքական դիվիդենտներ բերել։

52
թեգերը:
ԱՄՆ, արտադրություն, Զենք, արտահանում, Ռուսաստան, տանկ
Ըստ թեմայի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
«Մոնթե» ջերմատեսիլներ և ՀՀ–ում արտադրվող «Կալաշնիկով». Փաշինյանն այցելեց գործարան