ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Մեզնից շատերն են տեսել ոստիկանական արշավների կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են բաժանմունքներ տանում հիմնականում ոչ այնքան գեղեցիկ օրիորդներին՝ կարճ կիսաշրջազգեստով և խորը լանջաբացվածքով։ Վերջերս հայ հանդիսատեսին ցույց տվեցին նույն շարքի մի ֆիլմ, որում բերման էին ենթարկում 37 «գիշերային թիթռնիկի»։ Հայաստանում մարմնավաճառությունն արգելված է, բայց հաշվի առնելով չնչին տուգանքները` այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, կարելի է ասել, զուտ ցուցադրական բնույթ ունեն։
21-րդ դարում բիզնեսն արդեն վաղուց տարածվել է համացանցում։ Հիմա այնտեղ կարելի է վճարել տարբեր ծառայությունների համար, ապրանքներ գնել, վարկեր ստանալ և նույնիսկ օգտվել ամենահին մասնագիտության ներկայացուցիչների ծառայություններից։ Սիրո քրմուհիների առավել ճարպիկ ու խելացի հատվածը վաղուց տեղ է գտել ժամանակակից «պանելում»։ Համացանցում արմիդա պատվիրելը նույնքան հեշտ է, որքան, օրինակ, առցանց խանութում շապիկ գնելը։ Սոցիալական ցանցերից մեկում կարելի է ցանկացած ճաշակի «գիշերային թիթեռնիկ» գտնել, պարզապես ծառայությունները քողարկվում են «գործնական հանդիպում» կամ «անհատական մերսում» անվան տակ։ Բոլոր հեռախոսահամարներն ու լուսանկարները բացահայտ դրված են, և յուրաքանչյուր ցանկացող կարող է զանգահարել և օգտվել ծառայությունների լայն տեսականուց; Զանգահարեցինք նաև մենք․․․
Պարզվեց` փիսիկը, ձկնիկը կամ սառցե թագուհին պատրաստ են «անհատական մերսման» ծառայություն մատուցել բավականին մատչելի գնով, և այդ բիզնեսում նույնպես գործում է զեղչերի ու բոնուսների համակարգ։
Մեզ պատասխանած առաջին քրմուհին մեկուկես ժամ տևողությամբ էրոտիկ մերսման համար սիրալիր պահանջեց մոտ 20 հազար դրամ, սակայն 10 հազար դրամ գումար ավելացնելու դեպքում պատրաստ էր տրամադրել սեռական բնույթի ծառայություն` առանց «ֆինտիֆլյուշկաների», բացառապես ավանդական սեքս։ Մյուս «թիթեռնիկն» էլ իր մերսման և օրալ սեքսի դիմաց հստակ թիվ ասաց, իսկ սեռական ակտի հարցը հետաձգեց, հավանաբար այդ ծառայության տրամադրումը կախված է տրամադրությունից կամ հաճախորդի արտաքին տեսքից։
Ի տարբերություն նախորդների` երրորդն ավելի անկաշկանդ էր ու պատրաստ սեռական հարաբերության ցանկացած տեսակի, դեմ չէր նույնիսկ խմբակային սեքսին, բայց իր ծառայությունները (1,5-2 ժամ) շատ ավելի թանկ գնահատեց։ Նա նաև պատրաստ էր հետը բերել ընկերուհուն և այդ դեպքում զեղչեր անել։ Բայց տեղը պիտի ասեր հենց ինքը, և նա նշեց երկու կոնկրետ հյուրանոց, ընդ որում շեշտեց` գիշերվա մեկից հետո ինքը չի աշխատում։
Մեր հետաքննության ընթացքում պարզվեց, որ «մերսողներից» մեկը տրանսսեքսուալ է, որը պատրաստ է տրամադրել ցանկացած սեռական ծառայություն, բացի ավանդական սեռական ակտից (զուտ ֆիզիկական հնարավորությունների պատճառով)։
Մենք զանգահարեցինք ևս մի քանի «անհատական մերսողների», բոլոր դեպքում ծառայություններն ունեին սեռական բնույթ և հիմնականում գնային նույն տիրույթում էին տատանվում։
Ավելի ուշ պարզեցինք, որ սոցիալական ցանցում «գործնական հանդիպման» տակ թաքնված կուրտիզանուհու արժեքն էլ մոտավորապես նույնն է, և բիզնեսի բոլոր կանոնների համաձայն` «մեծածախ» գնման դեպքում գները նվազում են։
Ինչպես պատմեց «գործարար լեդիներից» մեկը, երկու փուլ տևող բանակցությունները` մեկ ավանդական և մեկ ոչ ավանդական սեռական ակտով, կարժենան նույնքան, որքան «մերսողինը»։ Սիրո քրմուհին չբացառեց նաև խմբակային «քննարկումները»։ Բնականաբար յուրաքանչյուր լեդիին պետք է վճարել առանձին, և նա անձամբ է բերում ընկերուհիներին։
Հայերեն չհասկացող, ռուսախոս աֆրոդիտեն ավելի պահպանողական էր և դեմ էր ոչ ավանդական սեռական ակտին ու խմբակային հանդիպմանը, բայց փոխարենը նրա գինն էր համեմատաբար էժան։
Մեկ այլ «խոշոր գործարար կին» էլ իր պայմանները թելադրեց. հյուրանոցի գումարը վճարում է հաճախորդը, բայց ծառայության մեջ ամեն ինչ կա. հավելյալ գումար պետք չէ։ Նա պատրաստ էր նաև «եռակողմ հանդիպման», բայց այդ դեպքում աղջիկները միասին են գալիս։ Ինչպես պարզվեց, այդ կինը սոցիալական ցանցերում երկու էջ ունի՝ տարբեր անուններով և հեռախոսահամարներով, երբ զանգեցինք երկրորդ համարին, նա կասկածեց ու սկսեց գոռգոռալ։
«Էլ չզանգես ինձ», - բղավեց նա և անջատեց հեռախոսը։
Մյուս տիկինը շատ բարեհամբույր էր և քնքուշ, նույնիսկ «արև» անվանեց զրուցակցին, բայց գեղեցկության սրահում էր և չէր կարող ներկայացնել իր ծառայությունների սպեկտրը։ Նա խնդրեց ավելի ուշ զանգել կամ հաղորդագրություն գրել։
Մենք այսքանով չբավարարվեցինք, զանգահարեցինք ավելի քան տասը կանանց, որոնք «գործնական հանդիպումներ» են առաջարկում սոցիալական ցանցում։ Այս ամենից հետո ակամա հիշեցի քաջարի ոստիկանների մամուլի հաղորդագրությունը, որում նշվում էր, թե Երևանյան լճի հարակից տարածքում, Բաղրամյան ու Լենինգրադյան փողոցներում մարմնավաճառների ավանդական հավաքատեղիները ցրելուց հետո նրանք սկսել են հավաքվել Երևանի ՋԵԿ–ի հարակից տարածքում։
Տղաները դեռ չգիտեն, որ սխալ տեղում են փնտրում նրանց. մարմնավաճառներն արդեն աշխատում են ոչ թե իրական, այլ վիրտուալ տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տրբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ ք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին` անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի, Պնախարար Շոյգույի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։



